News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտը (International Institute for Strategic Studies IISS) 2015 թվականի ընթացքում զինված հակամարտությունների մասին զեկույց է հրապարակել, որի գլուխներից մեկը նվիրված է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը:

Հոդվածում, մասնավորապես, նշվում է, որ 2015 թվականի ընթացքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման շուրջ դիվանագիտական ջանքերը կարելի է ակտիվ բնորոշել, բայց հիմնականում անարդյունավետ՝ երկու կողմից էլ բռնության սրացման եւ ռազմատենչ հռետորաբանության ֆոնին:

Չնայած հակամարտության գոտում անվտանգության ոլորտում իրավիճակն ակնհայտորեն վատթարացել է, Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքական դիրքորոշումները չեն փոխվել: «Երկրները կրկին միմյանց մեղադրեցին ապատեղեկատվություն տարածելու մեջ, ինչը դժվարացնում է բռնության միջադեպերի ծավալների եւ քաղաքացիական բնակչության վրա դրանց ազդեցության շուրջ կողմնակի դիտորդների վերլուծությունը»,- նշված է հոդվածում:

Ավելին, տագնապալի միտումներ ի հայտ եկան: Մասնավորապես, ըստ զեկույցի հեղինակների, հակամարտող կողմերը սկսեցին ավելի շատ ծանր զինտեխնիկա կիրառել, բացի այդ, միջադեպեր գրանցվեցին նաեւ հայ-ադրբեջանական սահմանագոտու շրջաններում:

Զեկույցի համաձայն, մարտի վերջին կողմերը հանդես եկան լայնածավալ բախումների մասին հակասական հաղորդագրություներով. Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարեց, որ մինչեւ 20 ղարաբաղյան զինվոր է սպանվել շփման գծի մերձակայքում ադրբեջանական ուժերի վրա հարձակման հետեւանքով: Մինչդեռ ԼՂՀ Պաշտպանության բանակի աղբյուրները նշեցին, որ ադրբեջանական զորքերն են հարձակում գործել իրենց դիրքերի վրա:

«Լեռնային Ղարաբաղի իշխանությունների փոխանցմամբ, արցախցի երեք զինվոր է զոհվել եւ չորսը՝ վիրավորվելս, մինչդեռ ադրբեջանական կողմից 7-14 զինվոր է սպանվել: Դրանից կարճ ժամանակ անց Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ հայկական կողմը ղարաբաղյան բանակի հինգ զինվորի սպանվելը թաքցրել է առանձին միջադեպերում: Ի պատասխան՝ Հայաստանի ՊՆ մամուլի քարտուղարը նշեց, որ ե՛ւ ինքը, ե՛ւ ԼՂՀ պաշտպանության բանակը թափանցիկ են աշխատում եւ հայկական լրատվամիջոցներին կոչ արեց զերծ մնալ «հակահայկական քարոզչությունը» կրկնելուց»,- ասված է զեկույցում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ