News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Եթե Ադրբեջանը ռազմական նոր ագրեսիա սանձազերծի, դա անխուսափելիորեն կհանգեցնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման հարցը երկրի օրակարգում ներառելուն: Այս մասին «Էխո Մոսկվի»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

Նա հիշեցրել է, որ երբ Ադրբեջանն ապրիլի 2-ին Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիա սանձազերծեց, Հայաստանի նախագահն ասաց, որ եթե այդ ագրեսիվ գործողություները շարունակվեն, Հայաստանին ուրիշ ոչինչ չի մնա անել, քան ճանաչել ԼՂՀ-ն:

«Բայց, չնայած այս ամենին, մենք միշտ հավատարիմ ենք հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ բանակցություններով լուծելուն: Ավելին, այդ բանակցությունների առարկան գաղտնազերծված է երեք նախագահների հայտարարություններով, որոնցում միանշանակ նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը որոշվում է ժողովրդի կամարտահայտությամբ եւ իրավաբանորեն պարտադիր բնույթ ունի»,- ընդգծել է Շավարշ Քոչարյանը:

Նա հավելել է, որ հայկական կողմը ելնում է հետեւյալ հանգամանքից. գոյություն ունի բանակցային ձեւաչափ, որը հիմնված է «Մադրիդյան փաստաթղթի» վրա, եւ որի էությունը հրապարակվել է համանախագահ երեք երկրների նախագահների կողմից:

«Փաստաթղթում նշվում է, թե նրանք ինչ փոխադարձ զիջումներ են առաջարկում: Մի կողմից՝ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը, որը վճռում է իրավաբանորեն պարտադիր հանրաքվեն: Դա նշանակում է, որ հանրաքվեի արդյունքները պետք է ճանաչեն բոլոր կողմերը, այդ թվում՝ Ադրբեջանը: Փաստաթղթում նաեւ խոսք է գնում միջանցքի մասին, որը Հայաստանը կապում է Ղարաբաղի հետ, այսինքն՝ Ղարաբաղը չի կարող անկլավ լինել: Մյուս կողմից՝ այնտեղ կան նաեւ հարցեր, որոնք հետաքրքրում են Ադրբեջանին: Դա կապված է սահմանների եւ տարածքների հստակեցման եւ բոլոր փախստականների՝ իրենց մշտական բնակության վայրեր վերադարձի իրավունքի հետ: Ահա այս փաստաթուղթն է բանակցությունների սեղանին, եւ հայկական կողմերը միշտ հավատարիմ են եղել դրան՝ ի տարբերություն Ադրբեջանի, որը չի հրաժարվում ուժային քաղաքակությունից, ինչն էլ մենք տեսանք ապրիլի 2-5-ին»,- փաստել է Շավարշ Քոչարյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարությունը մայիսի 5-ի նիստում հավանության արժանացրեց Ազգային ժողովի երկու պատգամավորների ներկայացրած «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրինագիծը, որտեղ նշվում է, որ «Հայաստանի Կառավարությունը ներկայացված օրինագծի հաստատումը կպայմանավորի Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ քննարկումների արդյունքներով՝ հաշվի առնելով հետագա գործընթացները, այդ թվում՝ արտաքին գործոնները»: Օրինագիծն ԱԺ արտաքին հարաբերություններ մշտական հանձնաժողովում կքննարկվի ներկայացման պահից ի վեր 30 օրվա ընթացքում (ժամկետը լրանում է մայիսի 19-ին):

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ