News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Օդանավում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի տված մամուլի ասուլիսում մտահոգիչ կետեր կային: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է ԼՂՀ ԱԺ պատգամավոր, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը:

«Ես տեսա բացահայտ պարտվողական տրամադրություն ՀՀ նախագահի մոտ, որը եղել է նաեւ Ստեփանակերտ այցի ժամանակ: Այսօր աշխարհի տարբեր երկրներ կան, որոնք չունեն ագրեսիվ հարեւաններ, չունեն հարեւանի գոյությունը կասկածի տակ դնող հարեւաններ, բայց այնուամենայնիվ ունեն պաշտպանության համակարգեր, որովհետեւ դրա մեջ են տեսնում երկրի հարատեւության սկզբունքը: Այսօր Սերժ Սարգսյանը ունենալով հարեւան, որն անընդհատ սպառնում է պատերազմով, անընդհատ զինվում է, ագրեսիվ հայտարարություններ անում, ասում է` Հայաստանը չի կարող մշտապես պատերազմի մեջ լինել»,-ասաց Խանումյանը:

Ինչ վերաբերում է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի` փոխզիջումների վերաբերյալ հայտարարությանը, Խանումյանն ասաց, որ Արցախի համար ազատագրված տարածքների զիջման մասին խոսք չի կարող լինել:

«Ադրբեջանի ապրիլյան զինված հարձակումը նպատակ ուներ նաեւ վերացնել 94-95 թվականի զինադադարի պայմանագրի տակ Արցախի ստորագրությունը եւ նոր համաձայնագրի հասնել, որը բարեբախտաբար չեղավ, ինչը կարելի է ասել հաջողություն է: Մշտադիտարկումն ընդամենը զրույց էր, որը ժամեր անց Ադրբեջանի տարբեր հարթակներում հերքվեց: Ես կարծում եմ` վերջին տարիներին տարբեր համաձայնությունների մասին ենք լսել, սակայն երբ Ալիեւի օդանավը Բաքու է հասնում, համաձայնություններն ի չիք են դառնում: Ես գրեթե վստահ եմ, որ Ադրբեջանը չի համաձայնի համապատասխան սարքեր տեղադրել սահմանին, ավելին, կարծում եմ` սարքերի տեղադրումը ոչինչ չի փոխելու»,-ասաց Խանումյանը:

Հիշեցնենք, որ Վիեննայում մայիսի 16-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին գործերի նախարարների նախաձեռնությամբ եւ մասնակցությամբ տեղի ունեցած քննարկմանը: Նախագահները վերահաստատել են հրադադարին եւ հակամարտության խաղաղ կարգավորմանն իրենց հանձնառությունը: Հետագա բռնությունների վտանգը նվազեցնելու համար նրանք համաձայնել են ամենակարճ ժամկետներում ավարտին հասցնել ԵԱՀԿ-ի հետաքննական մեխանիզմների ներդրման աշխատանքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ