News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Բրեդ Շերմանը մայիսի 18-ին կոչ է արել Պետդեպարտամենտին հետաքննել Ադրբեջանի պատերազմական հանցագործությունները ՝ Լեռնային Ղարաբաղի դեմ ապրիլի 2-7-ը սանձազերծած հարձակումների ժամանակ ու պահանջել է անմիջապես դադարեցնել Բաքվին ռազմական օգնության տրամադրումը, հիշեցնելով Ալիեւի ռեժիմի շարունակական հարձակումները Հայաստանի ու Արցախի վրա, հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:

«Մենք սատարում ենք կոնգրեսական Շերմանին, որը կոչ է անում «Լիհիի օրենքի» շրջանակում հետաքննել Ադրբեջանի գործած վարյարգությունները»,- ասել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: «Պետդեպարտամենտի առաջնորդները դեմ կգնան իրենց հանձնառություններին, եթե չհետեւեն Լիհիի օրենքի տառին ու ոգուն, օրենք, որը կոչված է պաշտպանելու ոչ միայն միջազգային վայրագություններն ու ռազմական հանացագործությունները, այլեւ մեզ ՝ ամերիկացիներիս, որպեսզի հարկերի ձեւով վճարած մեր գումաները օտար երկրների զինված ուժերը չօգտագործեն մարդկության դեմ գազանությունների համար»:

Կոնգրեսական Շերմանը մայիսի 18-ին Պետքարտուղար Ջոն Քերիին ուղղած իր նամակում պահանջել է, որ պետդեպարտամենտը արագ ու հանգամանալից հետաքննի ապրիլի 2-7 ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղի դեմ մարտական գործողությունների ժամանակ Ադրբեջանի զինված ուժերի կատարած վայրագություններն ու մարդու իրավունքների դեմ հանցագործությունները:

Նա պահանջել է անմիջապես դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող ռազմական աջակցությունը ՝ հաշվի առնելով, որ Ալիեւի կառավարությունը շարունակում է հարձակումները Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի վրա, պարբերաբար սպառնում է վերսկսել լայնածավալ գործողություններ ու մերժում է ԱՄՆ-ի ու միջազգային համայնքի կոչերը ՝ անհապաղ դուրս բերել դիպուկահարներին:

«Ադրբեջանը ամերիկյան ռազմական աջակցության ո՛չ կարիքն ունի, ոչ էլ արժանի է դրան»,-ասել է կոնգրեսականը: Նա իր նամակում նշել է ապրիլյան պատերազմի օրերին ադրբեջանական զինված ուժերի վայրագությունները թե հայ զինծառայողների թե խաղաղ բնակիչների նկատմամբ: Նա հիշեցրել է երեք հայ զինվորների գլխատումները, Թալիշ գյուղի տարեց բնակիչների նկատմամբ վայրագությունները եւ շեշտել, որ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը այդ բոլոր փաստերը ներկայացրել է ԱՄՆ –ի ու Եվրոպայի պաշտոնյաներին:

Նամակում կոնգրեսականը անդրադարձել է նաեւ Կովկասյան վերլուծաբան Էմիլ Սանամյանի մտահոգություններին, որ ապրիլյան գործողություններին մասնակցած ադրբեջանական զինվորականների շարքերում եղել են այնպիսիք, որոնք մասնակցել են ԱՄՆ կազմակերպած ռազմական դասընթացներին: Ադրբեջանի հատուկ ուժերի բրիգադային հրամանատար Վուգար Յուսիֆովն օրինակ 2007-ին ռազմական նախապատրաստում է ստացել Արիզոնայում ՝ Պենտագոնի կազմակերպած ծրագրի շրջանակում, իսկ լետենյանտ Մուրադ Միրզեեւը 2006-ին է մասնակցել է ԱՄՆ ռազմական նավատորմի սպաների դասընթացներին: Թե Յուսուֆովը, թե Միրզեեւը սպանվել են ապրիլյան պատերազմի օրերին,կան տվյալներ, որ նրանք մասնակցել են Թալիշի դիվերսիոն ներխուժմանը,որտեղ էլ հենց գրանցվել են վայրագություններ խաղաղ բնակիչների նկատմամբ:

«Քանի որ Ադրբեջանը օտար երկրներից ստանում է  ռազմական աջակցություն, նաեւ մասնակցում միջազգային ռազմական նախապատրաստման դասընթացների՝ նա պետք է հաշվետու լինի, ըստ ամերիկյան «Լիհիի օրենքների», որոնք տարածվում են բոլոր այն դեպքերի վրա, երբ ԱՄՆ կողմից ֆինաանսավորվող օտար երկրները  ռազմական հանցագործություններ են կատարում: Վերոնշյալ փաստերի ապացուցման դեպքում ԱՄՆ –ն պետք է անհապաղ դադարեցնի ռազմական աջակցությունը ու մյուս երկրների հետ միասին հետամուտ լինի, որ հանցագործները պատասխան տան արդարադատության առջեւ», գրել է կոնգրեսականը պետքարտուղար Ջոն Քերիին ուղղված նամակում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ