News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Վիեննայում ոչ միայն Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը կայացավ, այլեւ որոշակի արդյունքներ ձեռք բերվեցին: Այս մասին մայիսի 20-ին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ ու լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը՝ Երեւանում անցնող «Տնտեսական հնարավորությունների շաբաթ» բիզնես ֆորումի ու «Սիրիահայերի համար նոր հեռանկարներ» ցուցահանդեսի շրջանակում:

Դեսպանի խոսքով, երկու երկրների հանդիպումը Վիեննայում կարելի է մեծ հաջողություն համարել: «Դա տեղի է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ջանքերի ու երեք արտգործնախարարների քաղաքական մեծ աջակցության շնորհիվ»,- նշել է Քիսլերը: Հանդիպման արդյունքներից դիվանագետը առանձնացրեց այն, որ ձեռք է բերվել պայմանավորվածություն 1994-ի հրադադարի մասին Համաձայնագրի պահպանման անհրաժեշտության մասին: Դիվանագետը կարեւոր համարեց նաեւ շփման գծում մոնիտորինգի մեխանիզմների ներդրման ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցի՝ Անջեյ Կասպրշիկի աշխատակազմի ընդլայնման մասին ձեռք բերված պայմանավորվածությունները: «Սրանք այն կետերն են, հանուն որոնց ԵԱՀԿ-ում Գերմանիայի նախագահությունը նաեւ իր կողմից է ջանքեր գործադրել ու արել հնարավոր ամեն ինչ, որպեսզի դրանք իրականանան»,- հավելել է Մաթիաս Քիսլերը:

Պատասխանելով այն հարցին, որ Ադրբեջանում արդեն հայտնել են դեսպան Կասպրշիկի լիազորությունների ընդլայնման հետ իրենց անհամաձայնության մասին, դեսպանը նշեց «Գոյություն ունի համանախագահողների հայտարարություն, որտեղ ամրագրված է,ո ր երկու կողմերը համաձայնել են ընդլայնել այդ աշխատակազմը: Եվ ես այն համգամանքով եմ առաջնորդվում, որ երկու կողմերն էլ պետք է հավատարիմ մնան այդ պայմանավորվածության կատարմանը»:

Հիշեցնենք, որ մայիսի 16-ին Վիեննայում կայացել է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիեւի հանդիպումը՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի, Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Արլեմ Դեզիրի ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի մասնակցությամբ: Հանդիպմանը ներկա էին նաեւ ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Պյեր Անդրիեն ու Ջեյմս Ուորլիքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ