News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելը:

Նրա համոզմամբ, առանց Ղարաբաղի այդ բանակցությունները ոչ մի իմաստ չունեն: «ԼՂՀ-ն վերահսկում է իր տարածքը եւ զինված ուժերը: ԼՂՀ բնակիչները բազմիցս հանրաքվեի օգնությամբ արտահայտել են իրենց ցանկությունը, որ ուզում են լինել անկախ պետություն»,-ընդգծել է Ֆրանկ Էնգելը:

ԼՂՀ-ն, ըստ Էնգելի, կայացած պետություն է՝ սեփական ժողովրդավարական ինստիտուտներով եւ օրենքի գերիշխանության հարգմամբ: «Բանակցությունները պետք է տեղի ունենան հենց այդ ինստիտուտների հետ»,-ընդգծել է նա:

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը NEWS.am-ին հայտնել էր, որ Լեռնային Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ: «Իրոք, այս փուլում ղարաբաղցիները բանակցություններին ձեւականորեն չեն մասնակցում: Սակայն այդ թեմային մեծ ուշադրություն է հատկացվում համանախագահների հանդիպման ընթացքում եւ Հայաստանում, եւ Ադրբեջանում, եւ հենց Լեռնային Ղարաբաղում: Ենթադրում եմ, թե որոշակի փուլում, օրինակ` շրջանակային համաձայնության ձեռք բերումից հետո ղարաբաղցիները պետք է վերադառնան բանակցությունների սեղանի մոտ: Չէ որ խոսքն այն մարդկանց մասին է, որոնք պետք է ապրեն այնտեղ», - հայտնել էր Իգոր Պոպովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ