Հենց որ Ադրբեջանն զգա, որ թեկուզ նվազագույն հաջողության հասնելու հնարավորություն ունի, կրկին կփորձի դիմել հերթական արկածախնդրության: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտարարել է ԼՂՀ Ազգային ժողովի «Ժողովրդավարություն» խմբակցության պատգամավոր Բարդգես Բաղրյանը:
Նրա խոսքով, ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիան ապացուցեց դա: «Մենք գիտենք, որ որոշ պաշտպանական հենակետեր մնացել են նրանց վերահսկողության տակ, բայց դա չի նշանակում, որ Ադրբեջանը հասել է հաջողության: Նրանց պլաններում կար հասնել մինչեւ Սարսանգի ջրամբար: Ապրիլյան իրադարձությունները վեր հանեցին մեր մեր բացթողումները, եւ մենք անպայման հաշվի կառնենք դրանք»,-նշեց Բաղրյանը:
Պատգամավորը չի կարծում, որ Ադրբեջանը խելք է հավաքել ու այսուհետ չի փորձելու դիմել սադրիչ գործողությունների եւ նոր արկածախնդրույունների: «Մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած սցենարի, այդ թվում ռազմական գործողությունների: Ադրբեջանը կարծում էր, որ եթե սպառազինությունների բալանսը խախտված է հօգուտ իրեն, ապա կարող է ռազմական հաջողություններ գրանցել: Դա, խոշոր հաշվով, տեղի չունեցավ»,-ընդգծել է Վարդգես Բաղրյանը: