News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

ԻՊ ահաբեկչական խմբավորման գրոհայինները մահապատժի են ենթարկել իրենց ութ կողմնակցի, որոնք փախել էին արեւմտյան Անբար նահանգում գտնվող Էր-Ռուտբա իրաքյան քաղաքից, Sputnik գործակալությանը հայտնել է Մոսուլում իրազեկված աղբյուրը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:  

Աղբյուրը հայտնել է, որ ԻՊ-ի գրոհայիններն իրենց ութ կողմնակցի են գլխատել, որոնք փախել էին Էր-Ռուտբա քաղաքում անվտանգության իրաքյան ուժերի հետ դիմակայությունից, երբ այսպես կոչված «ԻՊ-ի շարիաթական դատարանը» որոշել էր նրանց մահապատժի ենթարկել Մոսուլից 50 կմ հեռու գտնվող Թալլ-Աֆար քաղաքի հրուշակագործական վառարանում ողջ-ողջ այրելով: Աղբյուրը հավելել է, որ մահապատիժն իրականացվել է քաղաքի բնակիչների եւ ԻՊ-ի գրոհայինների աչքի առաջ: 

Անցյալ շաբաթ Իրաքի բանակը հայտնել է Էր-Ռուտբան ԻՊ-ի գրոհայիններից ամբողջությամբ ազատելու մասին: Քաղաքը խմբավորման կողմից գրավվել էր  2014-ին:

ԻՊ-ն այսօրվա դրությամբ համաշխարհային անվտանգության գլխավոր սպառնալիքներից մեկն է: Երեք տարում ահաբեկիչներին հաջողվել է զգալի տարածքներ գրավել Իրաքում եւ Սիրիայում, որոնց մի մասը հաջողվել է հետ գրավել վերջին ամիսներին: ԻՊ-ի դեմ պայքարի միասնական ճակատ չկա. խմբավորման դեմ պայքարում են Սիրիայի կառավարական ուժերը, որոնց աջակցում է ՌԴ ՌՕՈՒ-ն, Իրաքի բանակը, ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան, ինչպես նաեւ քրդերը, լիբանանյան եւ իրաքյան շիա կամավորականները: 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ