News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արցախի Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղում մայիսի 23-ից սկսվել են հակառակորդի արկակոծման հետեւանքով վնասված տների վերանորոգման աշխատանքները: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Մարտակերտի վարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանը:

Մատաղիսում արդեն երկրորդ անգամ են կատարվում վերանորոգման աշխատանքներ: Քառօրյա պատերազմից հետո պատասխանատուները փոխել էին ապակիները, սակայն ապրիլի վերջին նորից ադրբեջանական կողմը կրակել էր գյուղի վրա` պատճառելով նյութական վնաս, ստիպված դադարեցրել էին աշխատանքները:

«Մայիսի 23-ին չափագրումներ ենք արել եւ սկսել վերանորոգման աշխատանքները»,- ասաց Վլադիկ Խաչատրյանը:

Նա հայտնեց, որ մատաղիսցիներն արդեն վերադարձել են գյուղ եւ ապրում են իրենց բնականոն կյանքով:

Հիշեցնենք, որ Մատաղիսն առաջին անգամ հակառակորդը արկակոծել է ապրիլի 2-ին՝ առավոտյան 06:30-ի սահմաններում: Արկերից երկուսն ընկել էր տների վրա, երկուսն էլ` հիդրոէլեկտրակայանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ