News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխաննյանն արձագանքել է շորթման գործով ձերբակալված «Անալիտիկ» կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանի հայտարարությանը, այն կոչելով «կեղտոտ զառանցանք»:

Ուրիխանյանի հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Երկար տարիներ Անի Հովհաննիսյանը գումարներ վաստակելու նպատակով շանտաժի է ենթարկել, այնուհետեւ զրպարտել տարբեր հասարակական, քաղաքական, պետական գործիչների ու գործարարների: Այս պնդման ապացույցներն են, թե՛ այս օրերին հնչած տարբեր գործիչների հայտարարությունները, թե՛ այն բազմաթիվ մարդկանց ցուցմունքները, որոնք անընդհատ ներկայացվում են իրավապահներին: Նախաքննությանը չխանգարելու համար այս պահին փակագծեր չենք բացում՝ սպասելով գործի ավարտին:

Երկար տարիների ստոր, անբարոյական ու օրինազանց գործունեությանը վերջ դրվեց եւ սկսվեց բացահայտումների ընթացքը այն պարզ պատճառով, որ այս անգամ թիրախ էր ընտրվել պատգամավոր Ուրիխանյանը, որին չվախեցրեցին ո՛չ սոցիալական ցանցերում Անիի հանցակիցների լկտի ու վարկաբեկիչ գրառումները, ո՛չ էլ իր կենսագրության մեջ նրանց «քիթը խոթելը»:

Ինչպես պարզվեց, Անիին արդարացնելու, ցուցմունքներից հետ պահելու եւ օրենքի պատժից «փրկելու» գործն իր վրա վերցրեց հայտնի խարդախ, բազմաթիվ մարդկանց ճակատագրեր խեղած Արտակ Գալստյանը եւ իր armcrimenews.am կայքը՝ եւս մի քանի մանր-մունր ֆեյսբուքյան քարոզիչներով հանդերձ: Հիշյալ կայքն ու անձը ամուր փոխկապակցված են Անիի երկարամյա հանցավոր գործունեության հետ, եւ իրենց պատասխանատվությունից խուսափելու միակ հույսը օրինական պատժից Անիին դուրս պրծեցնելն էր: Հասկանալով, որ դա չի հաջողվում, նրանք նախաձեռնեցին Անիի այս վերջին ստոր ու զառանցանք հիշեցնող հայտարարությունը, որում ՀՀ-ում ՌԴ դեսպան Վոլինկինի եւ պատգամավոր Ուրիխանյանի անունները կապվում է իբր իր հայրենասիրական եւ հակաադրբեջանական գործունեության հետ:

Վերոգրյալի առթիվ առաջացել է չորս հարց.

1.      Հայրենասիրական պայքարի ոգով տոգորվա՞ծ էր Անին 300.000 դրամ գաղտնիաբար պահանջել պատգամավորից եւ վերցրել նրա ներկայացուցչից, ինչի օպերատիվ նկարահանման կադրերը տեսավ ողջ հանրությունը:

2.      Հայրենասիրությա՞մբ էր դրդված Անին, երբ այլոց անձնական կյանքին ու ընտանիքի անդամներին վերաբերող տեղեկություններ էր պեղում ու հրապարակում:

3.      Հայրենասիրական պայքարի շրջանակներո՞ւմ էր արդյոք Անին կեղտեր հորինում տարբեր գործիչների մասին ու ֆեյսբուքյան էջերով ուղարկում իրենց երեխաներին ու բարեկամներին:

4.      Եվ վերջապես, ո՞ր հայրենասիրությամբ է պայմանավորվում Անիի հանցագործությունների կոծկումն ու պարփակումը Արտակ Գալստյանի, Սուսաննա Սարգսյանի կողմից ու իրենց armcrimenews եւ analitik կայքերի միջոցով եւ ադրբեջանցիներին նյութ ապահովող խայտառակ ու ապազգային զառանցանքների տարածումը համացանցում:

Հույսով ենք, որ ՌԴ դեսպանը շուտափույթ հանդես կգա հայտարարությամբ եւ պարզաբանմամբ իր Անիին առնչվելու մասին, ինչը սակայն մեր հետաքրքրությունների տիրույթում չէ»:

Նշենք, որ Անի Հովհաննիսյանը նախօրեին հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ նշել էր, թե շորթման գործը սարքելու պատվիրատուն ՌԴ դեսպան Իվան Վոլինկինն է, իսկ Տիգրան Ուրիխանյանը նրա կամակատարն է:

«Շորթման գործը սարքելու պատվիրատուն ՌԴ դեսպան Իվան Վոլինկինն է: Նպատակը ռուս-ադրբեջանական ՎՏԲ բանկում Ադրբեջանի մասնակցության բացահայտման հետ կապված իմ գործունեությունը կասեցնելը եւ դրանով իսկ Ադրբեջանի կողմից ՀՀ-ում ՎՏԲ բանկի միջոցով անարգել տնտեսական գործունեություն ծավալելու արգելքները վերացնելն է:

ՀՀ-ում չես գտնի գեթ մեկ մոլագար, ով փորձ անի գումար շորթել ՀՀ ԱԱԾ պետի մորաքրոջ որդուց: Միայն այս հանգամանքը արդեն իսկ վկայում է, որ շորթման գործը ՌԴ դեսպան Իվան Վոլինկինի գործակալ Ուրիխանյանի անհաջող բեմականացումն է»,-գրել էր նա՝ հավելելով, որ իրեն հասանելի բոլոր միջոցներով խոչընդոտելու է «Ադրբեջանի կողմից ՎՏԲ բանկի միջոցով Հայաստանում իրականացվող տնտեսական գործունեությանը, դրա միջոցով Ադրբեջանի հարստացմանը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ