News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ղեկավարած Քրիստոնյա-դեմոկրատական ու քրիստոնյա-սոցիալական միությունների բլոկի քաղաքական վարկանիշը նվազել է մինչեւ 33 տոկոս, ինչը 8.5 տոկոսով քիչ է, քան 2013-ին Բունդեսթագի վերջին ընտրությունների ժամանակ: Սրանք Forsa ինստիտուտի հարցման արդյունքներն են:

Անցած շաբաթվա համեմատ ՔԴՄ ու ՔՍՄ-ի ժողովրդականությունը նվազել է 1 տոկոսով, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Վարկանիշի երկրորդ տեղում Գերմանիայի Սոցիալ դեմոկրատական կուսակցությունն է՝ 20 տոկոսով, երրորդում՝ «կանաչները»՝ 14 տոկոսով: «Գերմանիայի համար այլընտրանք» կուսակցության աջ պոպուլիստներն ունեն ընտրողների 12 տոկոսի աջակցությունը, Ձախ կուսակցությունը՝ 9 տոկոսի:

Ընդ որում Մերկելին կառավարության ղեկավարի պաշտոնում ցանկանում է տեսնել գերմանացիների 44 տոկոսը: Սա 2 տոկոսով քիչ է քան մեկ շաբաթ առաջ: Սակայն նրա ժողովրդականությունը միեւնույն է զգալիորեն ավելի բարձր է, քան սոցիալ դեմոկրատ Զիգման Գաբրիելինը, որն ունի քաղաքացիների 15 տոկոսի աջակցությունը:

Գերմանիայի կանցլերին հիմա քննադատում են այն բանի համար, որ նա իբրեւ չի ուզում խստացնել ձայներանգը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանի նկատմամբ: Էրդողանը, ինչպես դիտորդներն են համարում, օրինաչափորեն խստացնում է ներքաղաքական կուրսը, բայց խուսափում Մերկելի կողմից քննադատությունից միգրացիոն ճգնաժամի լուծման հարցում իր դերակատարման շնորհիվ:

Հարցմանը մասնակցել է 2006 մարդ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ