News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նոր վարչապետ Բինալի Յըլդըրըմը կկատարի միայն այն, ինչ իրեն կհրահանգի նախագահ Էրդողանը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Համաշխարհային տնտեսության եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի գիտաշխատող, քաղաքագետ, թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաեւսկին:

Փորձագետը Թուրքիայում գործադիր իշխանության ղեկավարի փոփոխությունից առանձնահատուկ ակնկալիքներ չունի: «Չնայած Սահմանադրությամբ վարչապետը շատ ավելի մեծ լիազորություններ ունի, քան նախագահը, իրավիճակն այնպիսին է, որ նախագահն արդեն հակասահմանադրական մեթոդներով իրեն է հարմարեցնում գրեթե ամբողջ իշխանությունը: Այդ պատճառով էլ նշանակվեց նոր վարչապետը: Դժվար թե կարելի է լուրջ քայլեր ակնկալել, որոնք կարող են հանգեցնել արտաքին քաղաքականության մեջ փոփոխությունների. արտաքին քաղաքականությունն այժմ Էրդողանն է համակարգում»,- ընդգծեց Վիկտոր Նադեին-Ռաեւսկին:

Ըստ նրա, ամենայն հավանականությամբ, նոր վարչապետը սեփական որոշումները չի կայացնի որպես քաղաքական գործիչ: «Նա կփորձի Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացումը վերագրել Դավութօղլուին, մասնավորապես, որ հենց նա է հրահանգել Սիրիայում խոցել ռուսական օդանավը, առավել եւս, որ Դավութօղլուն այդ մասին պաշտոնապես հայտարարել է: Բայց զորքերի գլխավոր հրամանատարը, իհարկե, ոչ թե վարչապետն է, այլ նախագահը: Այդ պատճառով դա Էրդողանին պաշտպանելու փորձ էր»,- հիշեցրեց Նադեին-Ռաեւսկին:

Չնայած ժամանակին Թուրքիայի այժմյան վարչապետը հանդես է եկել Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման օգտին, սակայն, ըստ թուրքագետի, նա անկախ գործիչ չէ:

Հիշեցնենք, որ Թուրքիայի իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցության՝ մայիսի 22-ին անցկացված արտահերթ համագումարում կուսակցության ղեկավար ընտրվեց տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Բինալի Յըլդըրըմը: Նախագահ Էրդողանը նրան հանձնարարեց ստանձնել երկրի վարչապետի պաշտոնն ու նոր կառավարություն ձեւավորել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անկախ ՏԻՄ ընտրությունների արդյունքից, երկրի կառավարող ուժը նախագահն է. Էրդողան
Էրդողանը նշել է, որ անկախ ընտրողների կատարած քվեարկությունից, իրենք շնորհակալ են բոլորից...
Ստամբուլի եւ Անկարայի քաղաքապետերն սկսել են մրցարշավը նախագահական աթոռի համար. ԶԼՄ
Երկու քաղաքական գործիչներն ընդդիմության ներկայացուցիչներ են...
Էրդողանը կարող է փոփոխություններ կատարել նախարարների կաբինետում և իշխող կուսակցությունում. Hürriyet
Բացի այդ, փոփոխությունները պետք է տեղի ունենան նաև կուսակցության շտաբի և նախարարների կաբինետի հետ կապված...
Թուրքիայում բողոքներից հետո ընդունել են Վանի քրդամետ քաղաքապետի հաղթանակը
Ընդունվել է Աբդուլա Զեյդանի հաղթանակը...
Վանում արգելվել է հավաքներն ու բողոքի ակցիաները
Վանում քրդական DEM կուսակցության անդամը հաղթել էր քաղաքապետի ընտրություններում, սակայն հաղթանակից մեկ օր անց...
Ուրֆայի շրջաններից մեկում պարտված իշխող կուսակցության պահանջով նոր ընտրություններ են լինելու
Հիլվանում քրդական DEM կուսակցության թեկնածուն հաղթել է 3320 ձայնով...
Ամենաշատ