News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ղրղզստանի ԱԳՆ-ն Ղազախստանի խորհրդական-բանագնաց Երբոլա Ահմետովին բողոքի նոտա է հանձնել՝ կապված այդ երկրի մշակույթի եւ սպորտի նախարար Արիստաբնեկ Մուհամեդիուլայի «վիրավորական» արտահայտությունների հետ: Այս մասին հաղորդել է Ղրղզստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:

«Ղրղզստանի Հանրապետության մասին Մուհամեդիուլայի վիրավորական եւ անհավասարակշիռ տոնը, որը բացասական արձագանք է գտել երկրի լայն հանրության շրջանում, չի համապատասխանում երկու երկրների փոխհարաբերությունների դաշնակցային ոգուն»,- ընդգծել են ԱԳՆ-ում:

Մայիսի 24-ին ղազախստանցի նախարարը տեղական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել էր, որ խորապես մտահոգվում է, երբ տեսնում է Ղրղզստանից աշխատանքային միգրանտներին: Մուհամեդիուլայի կարծիքով, հարեւան երկրում աշխատանք չկա, այդ պատճառով «շատ ղրղզներ ստիպված են հեռանալ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ