News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

ՌԴ Պաշտպանության նախարարությունը հետաձգում է Սիրիայում գրոհայինների դիրքերին հարվածներ հասցնելը մինչեւ ավարտվի մի շարք զինված խմբավորումների տարանջատումը «Ջաբհաթ ան-Նուսրա» խմբավորումից: Այդ մասին լրագրողներին հայտնել է ռազմական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը, հայտնում է ՏԱՍՍ-ը:   

Նրա խոսքով, վերջին մի քանի օրվա ընթացքում Սիրիայում հաշտեցման ռուսաստանյան կենտրոն մոտ տասնյակ դիմում է ստացվել տարբեր նահանգներում, նախ եւ առաջ Հալեպում եւ Դամասկոսում ռազմական խմբավորումներից, խնդրելով հարվածներ չհասցնել մինչեւ տարանջատման ավարտը: 

«Ավելին, նրանցից որոշները պատրաստ են ներկայացնել իրենց վերահսկողության տակ գտնվող շրջանների կոորդինատները եւ սահմանները  ահաբեկիչներին այնտեղից ամբողջությամբ քշելուց եւ սիրիական բնակավայրերի տվյալ տարածքներից եւ կառավարական զորքերի դիրքերից սադրիչ գնդակոծությունների հետագա բացառումից հետո: Հաշվի առնելով դա` որոշում է կայացվել երկարաձգել առանձին ռազմական կազմավորումների հետ աշխատանքի ժամկետը` նրանց հրադադարի ռեժիմում ներգրավելու, ահաբեկիչներից տարանջատման եւ նրանց վերահսկողության տակ գտնվող շրջանների հստակեցման նպատակով, մինչեւ կսկսեն հարվածներ հասցնել գրոհայինների դիրքերին», - ասել է Կոնաշենկովը:

Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ամերիկացի գործընկերներին եւ միջազգային կոալիցիային առաջարկել էր մայիսի 25-ից համատեղ ավիահարվածներ հասցնել Սիրիայում ահաբեկիչների ուղղությամբ: Միաժամանակ նա նշել էր, որ Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում մայիսի  25-ից սկսել միակողմանի կարգով հարվածներ հասցնել գրոհայինների ուղղությամբ, որոնք չեն միացել Սիրիայում հրադադարին:   

Սիրիայում փետրվարի 27-ից գործում է հրադադարի ռեժիմը: Այն չի տարածվում ԻՊ եւ    «Ջաբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորումների, ինչպես նաեւ այլ խմբավորումների վրա, որոնք ահաբեկչական են ճանաչվել ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի կողմից:   

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ