News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Բնակարանների վաճառքի բազմաթիվ հայտարարությունները հնարավորություն են ընձեռում ամփոփել այս ոլորտում իրավիճակը: Օրինակ՝ հայտնի «Գինդ» շաբաթաթերթի տեղեկությունները: Պարբերականի յուրաքանչյուր համարում անշարժ գույքի մասին հարյուրավոր հայտարարություններ կան, այդ թվում՝ երեւանյան բնակարանների:

Վերջիններից ընտրվել են միայն նրանք, որտեղ, բացի հասցեից, նշված են նաեւ բնակմակերեսն ու գինը: Բացի այդ, բացառվել են այն բնակարանները, որոնց արժեքում ներառված է եղել, ասենք, ավտոտնակի կամ հողատարածքի գինը: Արդյունքում մշակվել է շուրջ 750 հազար հայտարարություն, որոնց հիման վրա էլ հաշվարկվել են 1 ք.մ. բնակմակերեսի միջին գները: Այս տվյալները տարբերակվել են՝ ըստ մայրաքաղաքի վարչական շրջանների (տես՝ աղյուսակը):

Աղյուսակում ներկայացված են ինչպես այս տվյալները, այնպես էլ 1 ք.մ. բնակմակերեսի պաշտոնական միջին շուկայական գները: Հասկանալի է, որ առաջարկվող գինը ոչ միշտ է համընկնում վաճառքի գնի հետ: Առքուվաճառքի ընթացքում գները կարող են նվազել:

Բացի այդ, մի շարք գործոնների (գին, շրջան եւ այլն) ազդեցությամբ վաճառքի կառուցվածք կարող է տարբերվել առաջարկի կառուցվածքից: Չի բացառվում նաեւ, որ գործարքի մասնակիցը իրականից ավելի պակաս գին է նշում:

Ինչպես երեւում է ներքեւում ներկայացված աղյուսակում, առաջարկի գները բավական մոտ են բնակարանների առքուվաճառքի պաշտոնական գներին: Բացառություն է միայն Կենտրոն վարչական շրջանը, որտեղ տարբերությունն արդեն զգալի է: Նկատենք, որ այս շրջանի մասով Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն արդեն 3 տարի միեւնույն շուկայական գինն է ներկայացնում. 1 ք.մ.-ը՝ 428 հազար դրամ:

Սմբատ Գրիգորյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ