News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Շվեդական խորհրդարանը՝ Ռիկսդագը, հավանության է արժանացրել պայմանագիրը, որը ՆԱՏՕ-ին իրավունք է տալիս Արագ արձագանքման ուժերի (NRF) զինվորականների տեղակայել Թագավորության տարածքում: Ըստ ՏԱՍՍ-ի, փաստաթղթին կողմ է քվեարկել 291 պատգամավոր, դեմ՝ 21-ը:

Պայմանագիրը ենթադրում է զինվորականների տեղափոխման ժամանակ Շվեդիայի կողմից ցամաքում, ծովում կամ օդում Արագ արձագանքման ուժերի անվտանգության ապահովում: Ենթադրվում է, որ Թագավարությունը պետք է անհրաժեշտ պայմաններ ստեղծի ապահովման եւ լոգիստիկայի ծառայությունների աշխատանքի համար, օրինակ՝ պարենի կամ զինամթերքի մատակարարումներ իրականացնի:

Որպես կանոն, նման պայմանագրերը նախ հավանության է արժանացնում Ռիկսդագը, այնուհետեւ Կառավարությունը կնքում է այն: Բայց այս անգամ ավանդույթը խախտվել է: Նախարարների կաբինետը պայմանագիրը կնքել է 2014 թվականի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին՝ առանց լայն քննարկումների եւ պատգամավորների հավանության, այդ պատճառով այն մինչեւ հիմա ուժի մեջ չի մտել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը թռել է գերմանական Eurofighter կործանիչով
Անհամբեր սպասում եմ Eurofighter կործանիչով թռչելուն...
Միջուկային զենքի տեղակայման գոտին ընդլայնելու մտադրություն չունենք. ՆԱՏՕ-ի ղեկավար
ՆԱՏՕ-ի որևէ երկրում ավելի շատ միջուկային զենք տեղակայելու ծրագիր չկա...
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Խոսքը կենտրոնի կառուցվածքի վերջնական հաստատման, ֆինանսական ծախսերի նախագծի, մարդկային ռեսուրսների ներգրավման մասին է...
Թուրքիան ՆԱՏՕ-ում. դաշինքի անկանխատեսելի թիվ 2-ը
Այն փաստը, որ Թուրքիան Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ է պահպանում...
Խավիեր Կոլոմինա. ՆԱՏՕ-ն ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանի սահմանազատման մասին համաձայնագիրը
Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը․․․
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Ես հստակ ակնարկել եմ, որ երբ խրախուսում եմ ՆԱՏՕ-ի երկրներին ավելի խորանալ իրենց զենքի պաշարների մեջ, վտանգ կա, որ նրանց ռազմական հնարավորությունները կկրճատվեն...
Ամենաշատ