News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Փողն ազդում է տղամարդու եւ կնոջ հարաբերությունների զարգացման վրա: Այսպիսի եզրահանգման են եկել չինացի գիտնականները:

Պեկինի մանկավարժական համալսարանի մասնագետների փորձին ռոմանտիկ հարաբերություններ ունեցող ուսանողներ են մասնակցել: Նրանց բաժանել են երկու խմբի՝ «հարուստ» եւ «աղքատ»: Կամավորներին մետաղադրամ են տվել, այնուհետեւ խնդրել են գնահատել իրենց զույգի գրավչության մակարդակը եւ իրենցից բավարարվածության աստիճանը: Ընդ որում, կամավորները պետք է մտածեին, որ տրված մետաղադրամները համապատասխանում են իրական հարստությանը:

Արդյունքում, այն տղամարդիկ, որոնք իրենց կարողության մակարդակը բարձր են գնահատել, սկսել են պոտենցիալ զուգընկերուհուն ավելի մեծ պահանջներ ներկայացնել: Հակառակ սեռի ներկայացուցչի արձագանքը փոքր-ինչ այլ է եղել. իրենց կարողության մակարդակը բարձր գնահատող կանայք չեն ավելացրել պահանջները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ