News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Beeline-ը եւ «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական հասարակական կազմակերպությունը մայիսի 31-ին կանցնակցնեն առաջին հայկական PR մրցանակաբաշխության հաղթողների պարգեւատրման արարողությունը: Մրցանակաբաշխությունը տեղի կունենա Best Western Congres հյուրանոցում եւ նպատակ ունի համակարգել Հայաստանում հանրային կապերի (PR) ոլորտում իրականացվող լավագույն ծրագրերը, ինչպես նաեւ ըստ արժանվույն գնահատել հանրային կապերի մասնագետներին՝ նպաստելով Հայաստանում PR մշակույթի ձեւավորմանն ու զարգացմանը:

Հանրային կապերի ոլորտում իրականացված ուսումնասիրությունների, ինչպես նաեւ 23-25 եւ 36-50 տարիքային խմբերի ավելի քան 350 մասնակիցների շրջանում անցկացված ֆոկուս խմբերի  արդյունքում «Հայկական Փի Ար ասոցիացիա»-ն առանձնացրել է երեքական թեկնածու, կառույց եւ նախագիծ մրցանակաբաշխության 13 անվանակարգերից յուրաքանչյուրի համար:

Առաջին հայկական PR մրցանակաբաշխության հաղթողները կընտրվեն հետեւյալ անվանակարգերում. Տարվա մամուլի քարտուղար, Տարվա PR իրադարձություն, Տարվա իմիջային PR, Տարվա հրապարակային գործիչ,  Տարվա քաղաքական գործիչ, Տարվա մշակութային PR, Տարվա ֆինանսական PR, Տարվա ԶԼՄ, Տարվա ճգնաժամային կառավարում, Տարվա PR նախաձեռնություն, Տարվա պետական կառույց, Տարվա Հայաստանի բարեկամ, Հայկական բրենդ: Հաղթողները կընտրվեն մրցանակաբաշխության մասնագիտական հանձնաժողովի անդամների կողմից (Արամ Աբրահամյան, Վիկտոր Սողոմոնյան, Գեւորգ Ալթունյան, Հրաչուհի-Մերի Պողոսյան, Տաթեւ Այրումյան, Աստղիկ Ավետիսյան):

«Beeline-ը կարեւորում է հանրային կապերի ոլորտի աջակցությունը, որն այսօր Հայաստանում ունի զարգացման մեծ ներուժ եւ, ինչպես մենք ենք համոզվել մեր փորձով, առանցքային դեր ունի ցանկացած ընկերության հաջողության գործում: Վստահ եմ, որ որ մրցանակաբաշխության թեկնածուների համար ընտրվել են ոլորտի լավագույն ներկայացուցիչները, ովքեր իրենց գործունեությամբ կդառնան հաջողության օրինակ եւ  նոր որակ եւ չափանիշներ կսահմանեն հանրային կապերի ոլորտի մասնագետների համար, այդպիսով նպաստելով վերջինիս զարգացմանը», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: 

«Հետազոտությունները ցույց են տվել, որ Հայաստանում  PR արտահայտությունը նույնացվում է գովազդի, շուկայագիտության, կառավարման, ժուռնալիստիկայի հետ: PR-ն ընկալվում է իբրեւ բացասական երեւույթ, տեղեկատվության ուռճացված, մտացածին պատկեր: Հիմնական խնդիրը կայանում է նրանում, որ մասնագետ դառնում են այն մարդիկ, ովքեր գաղափար չունեն հանրային կապերի մասին, բնականաբար չունեն մասնագիտական հմտություններ, ինչն էլ հանգեցնում է ոչ գրագետ աշխատանքի: Մամուլի քարտուղարների եւ վարչության պետերի գործառութները հաճախ բախվում են, ինչն անհանդուրժողականության  մթնոլորտ է ձեւավորում: Տարրական հաղորդակացական հմտություններ չունեցող մարդիկ, զբաղեցնում են տարատեսակ պաշտոններ, որոնք անմիջապես ապահովում են շփում ինչպես հասարակության, այնպես էլ ԶԼՄ-ի հետ: Հանրային կապերի հիմքում հաղորդակցությունն է, ինչն էլ նպաստում է հասարակության եւ կառույցի փոխշահավետ ու բարիդրացիական հարաբերությունների, դրական կերպարի ձեւավորմանը,  իսկ թափանցիկ եւ գրագետ աշխատաոճը վստահության մթնոլորտի գրավականն է», - նշում է «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ նախագահ, ԵՊՀ ռադիոհեռուստատեսային ժուռնալիստիկայի ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Աստղիկ Ավետիսյանը:

Նշենք, որ հայկական PR մրցանակաբաշխությունը նվիրվում է Հայաստանի եւ Արցախի անկախության 25-ամյակին, ինչպես նաեւ «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ 10-ամյակին:

Հայկական PR մրցանակաբաշխության գլխավոր հովանավորն է Հայաստանում Beeline-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ