News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ամենայն հավանականությամբ ՆԱՏՕ-ի գումարտակային մարտավարական խումբ կտեղակայվի Բալթյան երկրներից յուրաքանչյուրում: Ուրբաթ նման կարծիք է հայտնել Լատվիայի նախագահ Ռայմոնդս Վեյոնիսը, հայտնում է ՏԱՍՍ-ը: 

«Այդ հարցով բանակցությունները շարունակվում են: Դրա վրա աշխատում են ՆԱՏՕ-ի անդամ երկրների նախարարները: Կարծում եմ, որոշումը դրական կլինի», - ասել է նա Լատվիայի հեռուստատեսությանը տված հարցազրույցում: 

Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերի հետ ուրբաթ Ռիգայում կայացած բանակցությունների ընթացքում Լատվիայի նախագահը նաեւ ընդգծել է, որ ակնկալում է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի երկարաժամկետ ռազմական ներկայության հարցի լուծում: «ՆԱՏՕ-ի հուլիսյան գագաթնաժողովից հետո մենք դաշնակիցներից երկարաժամկետ ռազմական ներկայություն ենք ակնկալում տարածաշրջանում, որը պաշտպանություն կապահովեր ամեն տեսակ սպառնալիքներից», - հայտնել է Վեյոնիսը: 

Այս օրերին Բալթիայի երկրներում շրջագայություն կատարող Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը նախօրեին չէր պատասխանել, թե Բեռլինն ինչ չափով կմասնակցի Բալթիայի երկրների անվտանգության ամրապնդմանը: 

«Վերջնական որոշում չի ընդունվել»,-ասել է նա հինգշաբթի Լատվիայի արտգործնախարար Էդգար Ռինկեւիչի հետ բանակցությունների արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսին

Միաժամանակ Շտայնմայերն ընդգծել է ՆԱՏՕ-ի եւ ՌԴ-ի միջեւ փոխադարձ վստահության մթնոլորտի վերականգնման կարեւորությունը:  «Մեզ համար անհրաժեշտ է նվազեցնել լարվածությունը եւ վերականգնել ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի միջեւ վստահության մթնոլորտը», - ասել է նա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շվեդիան զորք կուղարկի Լատվիա՝ Բալթյան երկրներում ՆԱՏՕ-ի ուժերի տեղակայման շրջանակում
Շվեդիան ՆԱՏՕ-ին միացել է նախորդ ամիս՝ դառնալով դաշինքի 32-րդ անդամը...
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը թռել է գերմանական Eurofighter կործանիչով
Անհամբեր սպասում եմ Eurofighter կործանիչով թռչելուն...
Միջուկային զենքի տեղակայման գոտին ընդլայնելու մտադրություն չունենք. ՆԱՏՕ-ի ղեկավար
ՆԱՏՕ-ի որևէ երկրում ավելի շատ միջուկային զենք տեղակայելու ծրագիր չկա...
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Խոսքը կենտրոնի կառուցվածքի վերջնական հաստատման, ֆինանսական ծախսերի նախագծի, մարդկային ռեսուրսների ներգրավման մասին է...
Թուրքիան ՆԱՏՕ-ում. դաշինքի անկանխատեսելի թիվ 2-ը
Այն փաստը, որ Թուրքիան Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ է պահպանում...
Խավիեր Կոլոմինա. ՆԱՏՕ-ն ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանի սահմանազատման մասին համաձայնագիրը
Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը․․․
Ամենաշատ