News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Մարտակերտցի ռեփերները մայիսի 29-ին առաջին անգամ ելույթ ունեցան Երեւանում: Արցախի Մարտունի եւ Մարտակերտ քաղաքներում համերգներից հետո երիտասարդները մտադիր էին ելույթ ունենալ Ստեփանակերտում, սակայն քառօրյա պատերազմը թույլ չտվեց ռեփերներին իրականացնել իրենց նպատակը:

Մարտակերտցի ռեփերներին այսօր` մայիսի 29-ին, հաջողվեց իրականացնել իրենց մյուս նպատակը` ելույթ ունենալ Երեւանում: Հյուսիսային պողոտայում անցկացվող բարեգործական ակցիայի անակնկալներից մեկն էլ հենց մարտակերտցի երգիչներն էին, որոնց հանդիսատեսն ընդունեց մեծ ոգեւորությամբ:

Սպարտակը, Արսենը, Էրիկն ու Վալերիկը անհատ կատարողներ են, մինչդեռ միասին շատ կատարումներ ունեն: Դրանցից մեկը Մարտակերտին նվիրված «Լյափ լավ ինինք»: Կատարումը համացանցում հայտնվել է մարտի 1-ին, սակայն հասարակական մեծ արձագանք գտավ ապրիլյան դեպքերից հետո:

Այս օրերին տղաները եւս մեկ նոր երգ են ձայնագրել. «Խոխեն ա մեր ապագան» երգը նվիրված է երեխաների պաշտպանության օրվան: Ինչպես տղաներն են ասում, այդ երգով իրենցից յուրաքանչյուրը պատկերացնում է երեխայի ապագան, իսկ արցախցին երեխայի ապագան տեսնում է խաղաղության մեջ, առանց կորուստների:

Այս կատարումն այսօր առաջին անգամ հնչեց հենց Հյուսիսային պողոտայում, ներկաներն իրենց հավանությունը տվեցին բարձր ծափահարություններով:

Լուսանկարներն՝ Արսեն Սարգսյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ