News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մայիսի 29-ին ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի մի խումբ ներկայացուցիչների` հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի գլխավորությամբ: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Արցախի կառավարության մամուլի ծառայությունից, վարչապետը ողջունել է հիմնադրամի ներկայացուցիչների հերթական այցը Արցախ եւ նշել, որ այն նախորդներից տարբերվում է նրանով, որ ապրիլյան իրադարձություններից հետո առաջին այցելությունն է եւ արդեն առավել հեռանկարային խնդիրներ են հուզելու բոլորին: Տարիներ ի վեր Արցախում հիմնադրամի  կողմից իրականացվող ծրագրերը կարեւորելով, կառավարության ղեկավարը նշել է. «Բանակի ամրության հիմքը հայրենասեր ու դաստիարակված քաղաքացին ու զինվորն է. հանրապետության համարյա բոլոր համայնքներում հիմնադրամի միջոցներով իրականացված` մանկապարտեզների ու դպրոցների վերակառուցման, ջրամատակարարման բարելավման, ճանապարհների վերականգման ծրագրերը նպաստել են բնակչության արտահոսքի կանխմանը,  ժողովրդագրական վիճակի բարելավմանը եւ առողջ ու դաստիարակված հայրենասեր սերունդ ունենալուն»:

Ա. Հարությունյանը շնորհակալություն է հայտնել հիմնադրամին շարունակական աջակցության համար:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը կարեւորել է հայ բարեգործների պարբերական այցելությունները Արցախ` հիմնադրամի եւ կառավարության համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերին տեղում ծանոթանալու տեսանկյունից: Նա հիմնադրամի ներկայացուցիչների անունից Արցախին միշտ աջակցելու եւ հայրենանպաստ ծրագրերի իրագործման պատրաստակամություն է հայտնել:

Հանդիպման ավարտին ներկաները իրենց մտահոգություններն են արտահայտել եւ տարբեր  հարցեր ուղղել կառավարության ղեկավարին: Ա. Հարությունյանը պարզաբանումներ է տվել հնչած հարցերին:

Հանդիպմանը ներկա էր «Հայաստան» համահայկական հիմնադրամի Արցախի ծրագրերի համակարգող Վալերի Ղազարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ