News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իտալիայի իրավապահ մարմինները ձերբակալել են Աֆրիկայից Եվրոպա Միջերկրական ծովով ներգաղթյալների տեղափոխության մեջ կասկածվող 4 մարդու, հայտնում են տեղի լրատվամիջոցները:

Պալերմոյում ձերբակալվել է 2 սենեգալցի: Ոստիկաններն ու ֆինանսական գվարդիայի ներկայացուցիչները նրանց գտել էին ծովում փրկված ներգաղթյալների ցուցմունքների շնորհիվ: Նրանց Սիցիլիա էին տեղափոխել Իտալիայի ՌԾՈւ նավերով: Ձերբակալվածները անմիջական մասնակցություն են ունեցել Լիբիայի Սաբրաթա քաղաքից 500 ներգաղթյալներով 8 նավակ ուղարկելու գործում:

Գրեթե միաժամանակ ոստիկանությունը Ռեջո դի Կալաբրիա քաղաքում ձերբակալել է եւս 2 մարդու, որոնք կազմակերպել էին 2 հազար լիբիացու տեղափոխությունը Իտալիա: Նրանց մատնանշել էին փախստականները, որոնց փրկել էին մայիսի 29-ին Vega նավով:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Պոցցալլո նավահանգստում ձերբակալվել է մեկ սուդանցի, որը կազմակերպել էր Սիցիլական նեղուցում փրկված ներգաղթյալների տեղափոխությունը Եվրոպա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Ամենաշատ