News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանում շաքարային մենաշնորհ չկա, ուղղակի ոչ ոք չի ցանկանում մրցակցել խոշորագույն ներմուծողի հետ: Այդ մասին մայիսի   30-ին խորհրդարանում հայտնել է Հայաստանի Պետեկամուտների կոմիտեի փոխնախագահ Արմեն Ալավերդյանը:  

Նրա խոսքով, սկզբում անհրաժեշտ է նշել, որ բացի տիրապետող  «Ալեքս Գրիգ» ընկերությունից, կան նաեւ այլ ներմուծողներ: Դրանք հրուշակեղենի, զովացուցիչ ըմպելիքների եւ այլնի արտադրողներ են, որոնք իրենք են իրենց համար շաքար ներմուծում: Այժմ նման ընկերությունների թիվը 18 է: Սկզբունքորեն շաքար կարող է ներմուծել ցանկացած գործարար: Ուղղակի խոշոր ներմուծողները, որոնք ձեւավորվել են 90-ականներին, կապիտալի առաջնային կուտակման ժամանակաշրջանում, արդեն կարողացել են երկրի ներսում վաճառքի ցանց ստեղծել, իսկ արտասահմանում` առեւտրական կապեր,  ինչի շնորհիվ կարող են ավելի շահավետ պայմաններ ստանալ: «Այժմ ես խոսում եմ ոչ թե կոնկրետ մարդկանց եւ ընկերությունների մասին, այլ երեւույթների` ընդհանրապես: Նման բան է տեղի ունենում մի շարք շուկաներում, լինի դա շաքարինը, ալյուրինը, ձիթապտղի յուղինը, բրնձինը կամ էլ ուրիշ ինչ-որ բանինը: Առայժմ չկան ֆինանսական խոշոր ընկերություններ, որոնք ցանկանային զրոյից մրցակցության մեջ մտնել: Բայց կարծում եմ, որ ժամանակի ընթացքում այդ հարցը հենց այդպես էլ կլուծվի», - նշել է Ալավերդյանը:  

Հիշեցնենք, որ «Ալեքս Գրիգը» պատկանում է ՀՀԿ-ական պատգամավոր, օլիգարխ Սամվել Ալեքսանյանին:   

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ