Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի գյուղամիջյան ճանապարհին մայիսի 28-ին «ՅՈւՄԶ» մակնիշի տրակտորի շրջվելու հետեւանքով մահացած 17-ամյա Նվեր Խաչատուրյանը դաշտից տուն վերադառնալիս է եղել։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Ծափաթաղի գյուղապետ Թագուհի Բոյախչյանից։ Նրա խոսքով, ճանապարհին տրակտորը շրջադարձ կատարելիս է եղել, երբ կողաշրջվել է՝ 17-ամյա ուղեւորը մահացել է, իսկ վարորդը, որը Գեղարքունիքի մարզի Փամբակ գյուղի բնակիչ է, տարբեր կոտրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Ոստիկանությունը տեղեկացրել էր, որ մայիսի 28-ին, ժամը 21-ի սահմանում, «ՅՈւՄԶ» մակնիշի տրակտորը Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի գյուղամիջյան ճանապարհին շրջվել է, ինչի հետևանքով ուղևորը` 1999 թ. ծնված Նվեր Խաչատուրյանը, տեղում մահացել է:
Կատարվում է քննություն: