News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում ապրիլյան իրադարձությունների ժամանակ լուռ չի մնացել:

«Ես վճռականապես աջակցել եմ նախաձեռնություններին, որոնք ուղղված են բանակցությունների միջոցով քաղաքական կարգավորման ձեռքբերմանը, ինչպես նաեւ վճռականորեն աջակցել եմ հրադադարի պահպանման ջանքերին»,- ասել է Սթոլթենբերգը՝ պատասպանելով Վարշավայի համալսարանի հայ ուսանողուհու հարցին, թե ինչու ՆԱՏՕ-ի բոլոր անդամ երկրները լուռ մնացին ադրբեջանցի զինվորների կատարած վայրագությունների պարագայում:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հիշեցրել է, որ ինքը Ղարաբաղի հարցով հայտարարություն է արել եւ հիշեցրել է հակամարտության քաղաքական լուծման կարեւորության մասին:

«Ես չեմ հավատում ռազմական լուծմանը: Ես չեմ կարծում, որ մեզ ավելի շատ զորքեր են պետք կամ ավելի շատ ռազմական ներկայություն, բայց մեզ ուժեղ աջակցություն է պետք»,- ասել է նա՝ կոչ անելով ներգրավված կողմերին պահպանել հրադադարի ռեժիմը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շվեդիան զորք կուղարկի Լատվիա՝ Բալթյան երկրներում ՆԱՏՕ-ի ուժերի տեղակայման շրջանակում
Շվեդիան ՆԱՏՕ-ին միացել է նախորդ ամիս՝ դառնալով դաշինքի 32-րդ անդամը...
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը թռել է գերմանական Eurofighter կործանիչով
Անհամբեր սպասում եմ Eurofighter կործանիչով թռչելուն...
Միջուկային զենքի տեղակայման գոտին ընդլայնելու մտադրություն չունենք. ՆԱՏՕ-ի ղեկավար
ՆԱՏՕ-ի որևէ երկրում ավելի շատ միջուկային զենք տեղակայելու ծրագիր չկա...
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Խոսքը կենտրոնի կառուցվածքի վերջնական հաստատման, ֆինանսական ծախսերի նախագծի, մարդկային ռեսուրսների ներգրավման մասին է...
Թուրքիան ՆԱՏՕ-ում. դաշինքի անկանխատեսելի թիվ 2-ը
Այն փաստը, որ Թուրքիան Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ է պահպանում...
Խավիեր Կոլոմինա. ՆԱՏՕ-ն ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանի սահմանազատման մասին համաձայնագիրը
Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը․․․
Ամենաշատ