News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ջրվեժում գտնվող գիշերային ակումբում մայիսի 30-ի գիշերը ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ժամանակ երկու հաճախորդ բերման են ենթարկվել: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ երկու երիտասարդ հաճախորդ ակումբում զվարճանալուց հետո որոշել են հեռանալ առանց հաշիվը վճարելու, ինչի պատճառով վիճաբանություն է ծագել նրանց եւ աշխատակիցների միջեւ:

Հաճախորդները համառորեն հրաժարվել են վճարել, ապա հայհոյել ու սպառնալիքներ տեղացել: Ակումբի աշխատակիցները ստիպված ահազանգել են իրավապահներին, որոնք բերման են ենթարկել նրանց: Մենք տեղեկացանք, որ դեպքը տեղի է ունեցել «Դիվա» ակումբում: Կատարվում է քննություն:

Մայիսի 30-ին ժամը 06.30-ի սահմաններում, «Դիվա» գիշերային ակումբում ոչ սթափ վիճակում գտնվող 2 անծանոթ քաղաքացիներ օգտվել են ակումբի ծառայություններից եւ ցանկացել են առանց գումարը վճարելու հեռանալ ակումբից, որոնց հաստատության աշխատակիցը թույլ չի տվել եւ պահանջել է վճարել գումարը: Հաճախորդներից մեկն իրեն պահել է լկտի, հայհոյել է: Կատարվում է հետաքննություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Ամենաշատ