News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Օռլանդոյի գիշերային ակումբում հրաձգություն կազմակերպած Օմար Մաթինի նախկին կինը հայտարարել է, որ նա ցանկանում էր ոստիկան դառնալ։ Կնոջ հարցազրույցը հրապարակել է CNN–ը։

«Նա ցանկանում էր ոստիկան դառնալ, աշխատում էր ուղղիչ հաստատությունում»,– ասել է Սիտորա Յուսուֆին։ Նրա խոսքով՝ Մաթինը իրենց համատեղ կյանքի ընթացքում օրինական զենք է ունեցել։

«Նա երկբեւեռ խանգարում ուներ»,– ասել է կինը՝ հավելելով, որ իր նախկին ամուսինը հոգեպես անհավասարակշիռ մարդ էր։ Կնոջ խոսքով՝ իրենք միասին ապրել են ընդամենը 4 ամիս։ «Վերջին 7-8 տարում մենք ոչ մի շփում չենք ունեցել»,– պատմել է կինը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ պատմության մեջ ամենազանգվածային հրաձգության ժամանակ, որը տեղի է ունեցել շաբաթ գիշերը Օռլանդո քաղաքի գեյ- ակումբում,  50 մարդ է զոհվել ու 53-ն էլ վիրավորվել են։ Կասկածյալ Օմար Մաթինը, ՀԴԲ տեղեկություններով, զանգահարել էր շտապ օգնության հեռախոսահամարով ու հայտնել, որ ինքը ԻՊ գաղափարակիր է: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կատարվածը ահաբեկչություն է անվանել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Ամենաշատ