News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը


Ապրիլյան պատերազմի ժամանակ սրունքը կորցրած Շանթ Ղազարյանին հանդիպեցինք պրոթեզավորման կենտրոնում։ Բժիշկ-օրթոպեդ Մկրտիչ Գինոսյանը նրան օգնում էր հարմարվել պրոթեզավորված ոտքին։ Այն ժամանակավոր պրոթեզ է, ինչպես բժիշկներն են ասում՝ ուսումնա-մարզական, որի օգնությամբ հարմարվում է ոտքին, մինչեւ հիմնական պրոթեզավորումը։

Շանթը ծնվել եւ մեծացել է Վանաձորում, Երեւան են տեղափոխվել մի քանի տարի առաջ։ Ծառայել է Թալիշում, ապրիլի 6-ին վիրավորվել է ականի պայթյունից՝ զորացրվելուց մեկ ամիս առաջ։ Չի սիրում խոսել մարտական առաջադրանքների ու այդ օրերին տեղի ունեցած դեպքերի մասին։ Ասում է՝ խրամատում է վիրավորվել։ NEWS.am-ի նկարահանմանը համաձայնեց՝ պայմանով, որ  հարցեր չհնչեն ծառայության, վիրավորվելու ու ապրիլյան օրերի մասին։

Ասաց, որ  սեպտեմբերից սովորելու է Երեւանի տնտեսագիտական համալսարանում․ «Մեր պարտքն ենք կատարել, կարեւորն ամբողջությամբ բուժվելն է, ամեն ինչ դեռ առջեւում է»,-ասաց ու անցավ մարզանքների։ Առույգ պահվածքով, կատակներով, բարձր տրամադրությամբ բոլորիս շեղեց իր ֆիզիկական խնդրից։ Կատակեց, թե «դեռ պպզել պիտի սովորի, քանի որ 3-րդ մասում է ապրում»։ Զարմացրեց իր կամքով ու մի շաբաթվա ընթացքում արձանագրած առաջընթացով։

Մի քանի օրվա մարզանքներից հետո առանց հենակների աստիճաններն էր իջնում-բարձրանում։ Ավելին՝ խոստացավ ինձ ճանապարհել՝ անձամբ  վարելով մեքենան։ Դրանից հետո էլի ծրագրեր ուներ։ Կարմիր խաչից հրավիրել էին մասնակցելու սեղանի թենիսի մրցույթի։ Երկմտում էր՝ մասնակցել, թե ոչ։ Ընկերներին հաջողվեց  համոզել։ Հաջորդը ֆուտբոլն է, ինչի հարցում օրթոպեդ Մկրտիչ Գինոսյանը կասկած չունի։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ