News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ տնտեսական ոլորտում դրական առաջընթաց կա, ինչը կարող է օգտագործվել ի շահ երկու երկրների: Այս մասին, այսօր՝ հունիսի 16-ին, ՀՀ-ում Ղազախստանի դեսպան Թիմուր Ուրազաեւի հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով նորանշանակ դեսպանին՝ Գալուստ Սահակյանը շնորհավորել է նրան եւ մաղթել արդյունավետ աշխատանք՝ հույս հայտնելով, որ նա իր գործունեությամբ կնպաստի երկու երկրների միջեւ քաղաքական, տնտեսական եւ միջխորհրդարանական հարաբերությունների հետագա խորացմանը: ԱԺ նախագահի խոսքով` երկու երկրների խորհրդարանականների շփումները, ինչպես նաեւ միջազգային խորհրդարանական տարբեր կառույցներում համագործակցությունը կխթանեն խորհրդարանների միջեւ երկխոսության ակտիվացումը:

Ազգային ժողովի նախագահը կարեւորել է տնտեսական կապերում առկա դրական առաջընթացը, ինչը կարող է օգտագործվել ի շահ երկու երկրների:

Գալուստ Սահակյանը վստահեցրել է, որ ՀՀ Ազգային ժողովը կհամագործակցի Ղազախստանի դեսպանության հետ եւ կաջակցի նոր ծրագրերի իրականացմանը:

ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Ուրազաեւը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ ուրախ է իր դիվանագիտական առաքելությունն սկսել Հայաստանում: Նա եւս կարեւորել էմիջխորհրդարանական հարաբերությունների առավել խորացումն ու բոլոր բնագավառներում համագործակցության զարգացմումը:

Զրուցակիցները կարեւորել են նաեւ երկու երկրների խորհրդարանների բարեկամական խմբերի միջեւ սերտ շփումները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ