News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մեքսիկայի իշխող Ինստիտուցիոնալ–հեղափոխական կուսակցության առաջնորդ Մանլիո Ֆաբիո Բելտրոնեսը լքում է իր պաշտոնը։ Համապատասխան հայտարարությունը նա արել է կուսակցության քաղաքական հանձնաժողովի նիստում, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

Որոշումն ընդունվել է երկրի մի շարք շրջաններում նահանգապետի եւ խորհրդարանական ընտրություններից հետո, որոնց արդյունքում կուսակցությունը խոշոր պարտություն էր կրել։ Մասնավորապես 86 տարվա մեջ առաջին անգամ կուսակցության անդամները զիջել էին Վերակրուսի, Տամաուլիպասի, Կինտանա–Ռոոի եւ Դուրանգոյի նահանգապետերի պաշտոնները։

«Ես Մշտական քաղաքական հանձնաժողովի առաջ հայտարարում եմ իմ հրաժարականի մասին»,– ասել է Բելտրոնես Ռիվերան։ Նրա խոսքով՝ իր կուսակիցները պետք է խորը վերլուծության ենթարկեն հունիսի 5-ի ընտրություններում կատարվածը եւ գիտակցեն այն հսկայական պատասխանատվությունը, որը կրում են այն նահանգների բնակիչների առաջ, որտեղ հաղթել են։

Նշենք, որ հունիսի 5-ի ընտրություններում 12 շրջաններից 7-ում վստահ հաղթանակ էր տարել Ազգային միասնության կուսակցությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ