News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Այն փաստը, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հանդիպում են, եւ տեղի է ունենում վստահության միջոցների հաստատմանն ուղղված զրույց, արդեն լավ նշան է։ Այս մասին հունիսի 21-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտիեն՝ անդրադառնալով հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպմանը։

Նա հիշեցրեց, որ մեկ ամսում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ արդեն 2 հանդիպում է կայացել։ Առաջին հանդիպումը նախաձեռնել էր ամերիկյան դիվանագիտությունը։ Երկրորդը ռուսական կողմի նախաձեռնությունն էր։  «Չխորանալով թեմատիկայի մեջ՝ կարող եմ ասել, որ այն փաստը, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հանդիպում են, եւ տեղի է ունենում վստահության միջոցների հաստատմանն ուղղված զրույց, արդեն լավ նշան է։ Քանի որ առանց երկխոսության չի կարող լինել քաղաքական լուծում»,– ասել է դեսպանը։

Դեսպանը նշել է, որ Սանկտ Պետերբուրգի հանդիպման արդյունքում արված հայտարարության մեջ շատ կարեւոր գաղափար կա՝ պարբերաբար հանդիպումներ անցկացնել։ «Քանի որ առանց երկխոսության չի կարող լինել փոխադարձ ճանաչման գործընթաց, որի նպատակը մյուս կողմի դիրքորոշումը հասկանալն ու պատկերացնելն է»,– նշել է Ժան Ֆրանսուա Շարպանտիեն՝ եւս մեկ անգամ ընդգծելով, որ Ֆրանսիան պատրաստ է աջակցել բանակցային գործընթացին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ