News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Պաշտոնական Ստեփանակերտը պահանջում է բանակցային գործընթացում ԼՂՀ լիարժեք մասնակցության ֆորմատի վերականգնում, որին դեմ է Ադրբեջանը և նրա կողմից այս հարցում ոչ կառուցողական մոտեցումն անընդհատ ձգձգում է ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորումը: Այս մասին, ռուսական «Վզգլյադ»-ին տված հարցազրույցում նշել է Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը:

«Առանց ղարաբաղյան կողմի անմիջական և ամբողջական մասնակցության չի կարող որևէ հաջողություն գրանցվել, քանի որ այնտեղ հենց Ղարաբաղի հարցն է լուծվում, և Ղարաբաղի բնակչությունն էլ պետք է համաձայնություն տա հիմնախնդրի կարգավորման վերջնական տարբերակին»,-ասել է նա:

«Ձեր նշած պայմաններում ես որևէ իրավական խնդիր չեմ տեսնում, քանի որ ավելի կարևոր է դե ֆակտո իրավիճակը: Փաստացի, Հայաստանի Հանրապետությունն ուղիղ և հավասար հարաբերություններ ունի պաշտոնական Ստեփանակերտի հետ, որոնք բնորոշ են միջազգային իրավունքի երկու սուբյեկտների: Բացի դրանից, Երևանը նաև չի ճանաչել Ղարաբաղը՝ որպես Ադրբեջանի տարածք»,-ընդգծել է ԼՂՀ վարչապետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ