News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ֆրանսիան, բնականաբար, համագործակցում է Լեռնային Ղարաբաղում շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների սահմանման հարցով։ Այս մասին հունիսի 21-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտիեն։

Նրա խոսքով՝ դա Վիեննայում Ղարաբաղի հարցով հանդիպման կենտրոնական հարցերից մեկն էր։ «Մեզ համար դա առանցքային նշանակության հարց է։ Դա հնարավորություն կտա ամրապնդել վստահության միջոցները։ Դա նաեւ նախատեսում է երկրորդ բաղադրիչ՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ պարոն Կասպշիկի գրասենյակի եւ վերահսկման մեխանիզմների լիազորությունների ընդլայնում, որոնք թույլ կտան բացահայտել ապրիլի սկզբին տեղի ունեցած միջադեպերը»,– նշել է դեսպանը։

Նրա խոսքով՝ Ֆրանսիան գործընկերների հետ ակտիվ աշխատում է այդ ուղղությամբ։ «ԵԱՀԿ շրջանակներում այսօր ակտիվ աշխատանքներ են տարվում»,– ընդգծել է Շարպանտիեն։ Դեսպանը նաեւ պարզաբանել է, որ խոսքը ղարաբաղյան  հակամարտության գոտի խաղաղապահներ տեղակայելու մասին չէ, այլ շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմներ տեղակայելու։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ