News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ապրիլյան պատերազմի ընթացքում ողնաշարի ծանր վիրավորում ստացած զինծառայողներ Ռոլանդ Սահակյանին ու Ավետիս Զարգարյանին արտասահմանում բուժելու հարցը դեռ քննարկվում է: Այս մասին NEWS.am–ի թղթակցին հայտնել է կենտրոնական զինվորական հոսպիտալի ղեկավար Արամ Ասատուրյանը:

Նրա խոսքով, առաջին հերթին հայկական կողմը պետք է համոզվի, որ արտասահմանում բուժումն իրոք արդյունավետ կլինի: Այդ նպատակով առողջապահության ու պաշտպանության նախարարները հիմա բանակցում են օտարերկրյա մասնագետների հետ, ուսումնասիրում նրանց փորձը ու փորձում հասկանալ, թե հատկապես ինչ կարող են առաջարկել վիրավոր տղաներին: Ի վերջո, Ռոլանդ Սահակյանի եւ Ավետիս Զարգարյանի մոտ շատ սպեցիֆիկ վիրավորում է, ու ոչ բոլոր կլինիկաները նման հիվանդների հետ աշխատելու փորձ ունեն:

Թե երբ այս հարցով որեւէ բան պարզ կդառնա՝ դեռ անհայտ է, նշել է Արամ Ասատուրյանը:

Բացի դրանից եթե որոշվի վիրավորների այլ երկիր տեղափոխել, նրանց վիճակը պետք է այնքան կայուն լինի, որ նրանք կարողանան առանց որեւէ խնդիրների դիմանալ տեղափոխությանը: Այս պահին երկու տղաների վիճակն էլ գնահատվում է որպես կայուն, բայց ծանր:

Հիշեցնենք, որ ադրբեջանական ագրեսիայի ընթացքում վիրավորված զինծառայողներ Արման Լազգիյանն ու Ռուբեն Առաքելյանը այսօր բուժում են ստանում Գերմանիայում: Նրանց բուժման համար առաջին մուծումը բարերարներ են արել, չնայած կառավարության վերջերս կայացրած որոշման համաձայն, եթե զինծառայողներին Հայաստանում չեն կարողանում բուժել, պետությունը պետք է հոգա արտասահմանոմ նրանց բուժումը կազմակերպելու ծախսերը: Վերջերս հայտնի դարձավ, որ Արման Լազգիյանի բուժման համար անհրաժեշտ է եւս 160 000 եվրո, սակայն պետությունը, Արմանի հոր խոսքով, խոչընդոտում է դրամահավաքի կազմակերպմանը:

Դեռ հայտնի չէ, թե ով է վճարելու Ավետիս Զարգարյանի ու Ռոլանդ Սահակյանի բուժման համար, եթե նրանց որոշեն արտասահման ուղարկել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ