News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Հիվանդանոց տեղափոխվելիս 19-ամյա Ռոլանդ Սահակյանի՝ ողջ մնալու հնարավորությունը, մեղմ ասած, մեծ չէր. փորձելով ծնողներին նախապատրաստել վատագույնին՝ մասնագետներն առավելագույնը 10% հավանականության մասին էին խոսում: Բայց ապրիլյան պատերազմի ժամանակ Մատաղիսում բազմաթիվ բեկորային վիրավորում ստացած Ռոլանդն այսօր աստիճանաբար կազդուրվում է:

Ռոլանդի հայրը՝ Քաջիկ Սահակյանը, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ հոսպիտալում գտնվելու երկու ամիսների ընթացքում երիտասարդը 6 վիրահատության է ենթարկվել. երկու թոքերի, լեղապարկի, լյարդի, 12-մատնյա աղիքի եւ ողնաշարի: Ռոլանդի վիճակը հիմա էլ ծանր է, բայց բժիշկներին, ինչպես հարազատներն են վստահեցնում, հաջողվեց փրկել նրա կյանքը եւ բառացիորեն հետ բերել այն աշխարհից: Ռոլանդի հոր խոսքով՝ ե՛ւ բժիշկները, ե՛ւ բուժքույրերը երիտասարդին սեփական որդու պես են վերաբերվում:

Այսօր Ռոլանդն արդեն կարողանում է ինքնուրույն ուտել: Իհարկե, նա մինչեւ հիմա բարձր ջերմություն ունի, սակայն ձեռքերը նորմալ աշխատում են. ողնաշարի վնասվածքը դրանց վրա չի ազդել: Բայց դեռ հայտնի չէ, արդյո՞ք նա կկարողանա քայլել: Արդեն մեկ շաբաթ է՝ Ռոլանդին մկանները մերսող մասնագետ է այցելում, որոնք երկար ժամանակ պառկելու արդյունքում թուլանում են եւ կորցնում տոնուսը:

Հիշեցնենք, որ Կենտրոնական զինվորական հոսպիտալի ղեկավար Արամ Ասատուրյանն ավելի վաղ NEWS.am-ի թղթակցին պատմել էր, որ բանակցություններ են վարում՝ Ռոլանդ Սահակյանի եւ Ավետիս Զարգարյանի բուժումն արտերկրում շարունակելու շուրջ: Վերջինը նույնպես ներկայում հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքում է: Սակայն որեւէ մանրամասն առայժմ հայտնի չէ:

Հիշեցնենք նաեւ, որ վերջերս Հայաստանի կառավարությունը որոշում ընդունեց այն մասին, որ այն վիրավորները, որոնց Հայաստանում չեն կարողանում անհրաժեշտ օգնություն ցուցաբերել, պետության միջոցների հաշվին կտեղափոխվեն արտերկիր՝ բուժման: Սակայն մինչ օրս այդ որոշումը չի կիրառվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ուզբեկստանում հինգ տարով ազատազրկել են երկրի նախագահին համացանցում վիրավորած քաղաքացուն
Ըստ Gazeta.uz-ի՝ դատարանը մեղավոր է ճանաչել Նամանգանի 27-ամյա բնակիչ Դ.Թ.-ին Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևին վիրավորելու համար...
Ռիգայի կենտրոնում սափրագլուխները երիտասարդների են ծեծել և տեսանյութը հրապարակել սոցցանցերում
Ըստ Delfi պարբերականի՝ ենթամշակույթի ներկայացուցիչները հերթապահում են մարդաշատ վայրերում, օրինակ, առևտրի կենտրոններում ու հետևում...
Ոստիկանները բացահայտել են բնակարանային գողությունը, փողն ու ոսկին գողացել էր տանտիրոջ որդին
Ապրիլի 28-ի առավոտյան ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում էր տվել...
Կոտայքում պայթուցիկի նմանվող առարկա են նետել «Մամուռ» հյուրանոցային համալիրի ուղղությամբ. պայթյուն է եղել
Դեպքի հանգամանքները պարզելու համար ոստիկանությունն ու քննչական վարչությունը օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ...  
Լծեն-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել սողանք. Ճանապարհը միակողմանի փակվել է
Ապրիլի 30-ին, ժամը 10։26-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության...
Կիրանցում ոստիկանների հետ բախման դեպքով ՔԿ հրավիրված 3 անչափահասները որպես վկա ու տուժող են․ ծնող
Մեղադրանք առաջադրված չէ․․․
Ամենաշատ