News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Երեւանի կենտրոնական զինվորական հոսպիտալում Ավետիս Զարգարյանն ու Ռոլանդ Սահակյանը, որոնք ողնաշարի ծանր վնասվածք են ստացել ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով, առաջիկայում հնարավոր է՝ տեղափոխվեն արտերկիր բուժման:

«Հարցը քննարկվում է, բանակցություններ են ընթանում. առողջապահության եւ պաշտպանության նախարարները, ռազմաբժշկական վարչության պետն արտասահմանյան կլինիկաների հետ քննարկում են, թե որտեղ ուղարկեն բուժման»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը:

Նշենք, որ այս երկու զինծառայողների մասին առաջինը խոսել էր Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» դաշինքի անդամ Անահիտ Բախշյանը՝ նշելով, որ այս երկու զինծառայողները հասարակության ուշադրության կարիքն ունեն:

Հիշեցնենք, որ հոսպիտալում է գտնվում նաեւ Հովհաննես Պողոսյանը, որը երկու անգամ վիրավորվել է: Առաջին անգամ վիրավորումը թեթեւ է եղել, եւ նա, չսպասելով լիարժեք առողջանալուն, դիրքեր է վերադարձել: Իսկ երկրորդ անգամ գլխի շրջանում հրազենային վիրավորում է ստացել: Մարտակերտի հոսպիտալում վիրահատելուց հետո նրան Ստեփանակերտ են տեղափոխել, այնտեղից էլ՝ Երեւան: Վերջին տվյալներով, երիտասարդը երկու վիրահատության է ենթարկվել, կոմայից արդեն դուրս է եկել, վիճակը կայունացել է: 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ղարաբաղյան հակամարտության հետեւանքով վիրավորված զինծառայողներից Արման Լազգիյանն արդեն մեկնել է Գերմանիա՝ բուժման: Առաջիկա օրերին արտերկիր կմեկնի նաեւ Ռուբեն Առաքելյանը: Այս զինծառայողները բուժման են մեկնել բարեգործությունների միջոցով, թեեւ ըստ Կառավարության որոշման՝ նմանատիպ զինծառայողների բուժման ծախսերը պետք է որ հոգար պետությունը:

Դեռեւս պարզ չէ՝ Ավետիս Զարգարյանի ու Ռոլանդ Սահակյանի բուժման ծախսերն ով է հոգալու, եթե որոշվի նրանց արտասահման տեղափոխել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ