News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Պենտագոնը մտադիր է հուլիսի 1-ից վերացնել ԱՄՆ Զինված ուժերում տրանսգենդերներին ծառայության վերցնելու արգելքը, գրում է USA Today թերթը, վկայակոչելով ամերիկյան զինվորական շրջանակների ներկայացուցչներին:

Թերթի տեղեկություններով ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը այս հարցով վերջնական որոշումն կկայացնի հաջորդ շաբաթվա սկզբին: Ենթադրվում է, որ հետո դրա մասին պաշտոնական հայտարարությամբ հանդես կգա Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերը: Դրանից հետո ԱՄՆ ԶՈւ բոլոր հինգ տեսակներին՝ ցամաքային, ՌՕՈՒ, ՌԾՈՒ, Ծովային հետեւակի կորպուսին ու Առափնյա պաշտպանությանը մեկ տարի ժամանակ կտրվի հաստատված ծրագրերն իրականացնելու համար:

Ըստ ամերիկյան առաջատար հետազոտական կենտրոններից մեկի՝ RAND Corporation-ի տվյալների, ԱՄՆ-ում 1.2 մլն զինծառայողներից մոտ 2450-ը տրանսգենդեր է, հայտնում է ՏԱՍՍ-ը:

ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը մինչ այդ արդեն վերացրել էր նույնասեռականների ծառայության արգելքը ԶՈւ-ում:

Օրենքը, որը թույլ է տալիս ԱՄՆ ԶՈՒ-ում ծառայել բոլոր նրանց, ովքեր բացահայտ հայտարարում են իրենց սեռական ոչ ավանդական կողմնորոշման մասին, ուժի մեջ է մտել 2011-ի սեպտեմբերի 20-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ