News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ավելի քան 40 հազար ստորագրություն է հավաքել change.org. կայքում տեղադրված այն հանրագիրը, որը պահանջում է Երեխաների իրավունքների պաշտպան Պավել Աստախովի հրաժարականը:

Խնդրագրի հեղինակ մոսկվացի Եգոր Ռեշետովը նշում է, որ մեկ օրում այն հավաքել է անհրաժեշտ ձայների մեկ երրորդից ավելին:

Նման խնդրագրի համար առիթ է դարձել «դե ինչ, ո՞նց լողացիք» հարցը, որը օմբուդսմենը տվել էր Կարելիայում փոթորկից փրկված երեխաներին: «Մենք այս արտահայտությունը համարում ենք անմարդկային ու սահմանափակ մտածողության, դաժանության ու ցինիզմի սահմռկեցուցիչ դրսեւորում մի մարդու կողմից, որի պարտականությունն է պաշտպանել երեխաների իրավունքներն ու շահերը»,- նշված է հանրագրում, հայտնում է Lenta–ն:

Հունիսի 23-ին Աստախովը հիվանդանոցում հանդիպել էր այն երեխաների հետ, որոնք փիկվել էին Սյամոզերոյի փոթորկից, ու աղջիկներին հարցրել, թե ինչպես են նրանք լողացել: Երեխաները չգիտեին, թե ինչպես պատասխանեն այդ հարցին: Ավելի ուշ Երեխաների իրավունքների պաշտպանը բացատրել է, որ իր հարցը ենթատեքստից կտրված էր:

Հունիսի 18-ին երկու նավակ ու մի լաստ՝ Կարելիայի մանկական ճամբարի երեխաներով, ընկել էր փոթորկի մեջ Սյամոզերոյում: Արշավին մասնակցում էր 51 մարդ, այդ թվում չորս մեծահասակ: Հայտնաբերվել է 13 երեխաների դի, եւս մեկ երեխա անհետ կորած է համարվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Ամենաշատ