News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը դարձել է Ռուսաստանի Կոմկուսի կողմից պատգամավորի թեկնածու Վլադիմիր Կոմոեդովի վստահված անձը, որն առաջին տեղն է զբաղեցրել Ղրիմում, Սեվաստոպոլում ու Կալինինգրադի շրջանում կոմունիստների ցուցակում: Այս մասին հայտնում է RNS –ը՝ վկայակոչելով Պետդումայի պաշտպանության հարցերով հանձնաժողովում իր աղբյուրները:

«Տեղեկացնում եմ ձեզ, որ համաձայն եմ դառնալ ձեր վստահված անձը Պետդումայի վեցերորդ գումարման ընտրություններում պատգամավորների ընտրություններին ու թույլ եմ տալիս օգտագործել իմ արտահայտությունները, լուսանկարները, արխիվային տեսաֆիլմերը ու իմ մասնակցությամբ այլ ստեղծագործություններ, այդ թվում նախընտրական քարոզչության համար իմ հեղինակած գրքերը»,- ասվում է ծովակալ Կոմոեդովին ուղղված Լուժկովի նամակում:

Ընդ որում Կոմոեդովը Լուժկովին անվանել է «Սեվաստոպոլն ու Ղրիմը Ռուսաստանի կազմ վերադարձնելու գլխավոր ջատագովը» ու դիմել է Սեւաստոպոլի նահանգապետ Սերգեյ Մենյայլոին՝ խնդրելով մայրաքաղաքի նախկին քաղաքապետին շնորհել «Սեվաստոպոլ քաղաքի պատվավոր քաղաքացու» կոչումը:

Մայիսին Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը հայտնել էր, որ մտադիր չէ վերադառնալ քաղաքականություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վեդոմոստի». Ռուսաստանի մի քանի շրջանի ղեկավարներ առաջիկա ամսում, հնարավոր է, հրաժարական տան
Օրենբուրգի շրջանի ղեկավարի պաշտոնանկությունը քննարկվում է այս շրջանում ջրհեղեղի իրավիճակի ֆոնին․․․
 Նավալնայան և հեռացած ընդդիմադիրները կորցնում են իրենց արմատներն ու հայրենիքի ըմբռնումը. Պեսկով
Կան շատ մարդիկ, ովքեր ապրում են [արտերկրում] և ովքեր արդեն լիովին բաժանվել են իրենց հայրենիքից...
Ռուսաստանի մի քանի քաղաքներում խուզարկություններ են կատարվում պատերազմին դեմ նկարիչների եւ ակտիվիստների տներում
Խուզարկություններ Ռուսաստանի մի քանի քաղաքներում...
Գերագույն դատարանը վերջնականապես մերժեց Նադեժդինին գրանցել որպես ընտրությունների թեկնածու
Բողոքարկման կոլեգիայի որոշմամբ՝ Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանի 2024 թվականի փետրվարի 21-ի որոշումը թողնվել է անփոփոխ, բողոքը չի բավարարվել...
Կրեմլում չեն մեկնաբանել ընդդիմադիր Նավալնու հուղարկավորությունը
Կրեմլը չի մեկնաբանել...
Ոստիկանությունը Նավալնու թաղումից մեկ օր առաջ սկսել է հերթապահել Բորիսովյան գերեզմանատան մոտ
Խնդրում են բացատրել այցի նպատակը...
Ամենաշատ