News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Լիբանանյան բանակը Սիրիայի հետ սահմանամերձ տարածքներում գտնվող փախստականների ճամբարներում Սիրիայի 103 քաղաքացու է ձերբակալել, ասվում է բանակի հրամանատարությամ հայտարարության մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Բաալբեք շրջանում տեղակայված բանակի ստորաբաժանումներն այսօր առավոտյան ռեյդեր են իրականացրել փախստականների ճամբարներում՝ Աթ Թայբե, Ալ Խամուդիա, Թել Աաբյադ, Ալ Հդեյդա ու Դուրս բնակավայրերում: Ձերբակալվել է Սիրիայի 103 քաղաքացի, որոնք ապօրինի են գտնվում Լիբանանի տարածքում»,- գրված է հայտարարության մեջ:

Հունիսի 28-ին Բաալբեք շրջանում՝ Սիրիայի հետ սահմանին գտնվող Էլ Կաա քաղաքում ահաբեկիչները երկու ահաբեկչություն էին իրականացրել: Պայթյունների առաջին շարքը իրականացրել են չորս մահապարտ ահաբեկիչները՝ տեղական ժամանակով ժամը 4:00-ին, ինչի հետեւանքով վեց մարդ է զոհվել ու 17-ն էլ վիրավորվել:

Ահաբեկչությունների երկրորդ շարքը կատարվել է ժամը 22:00-ին քաղաքի կենտրոնում: Երկու մահապարտ պայթեցրել են իրենց՝ ինչի հետեւանքով վիրավորվել է ութ խաղաղ քաղաքացի:

Բաալբեքի նահանգապետը իր հերթին պարեկային ժամ է սահմանել սահմանամերձ քաղաքների փախստականների ճամբարներում ու սիրիացիներին արգելել լքել իրենց գտնվելու վայրը:

Լիբանանյան բանակը Էլ Կաա շրջան է բերել լրացուցիչ ուժեր: Իսկ բուն բնակավայրում ու դրա շրջակայքում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները: Սահմանամերձ տարածքներում միջոցառումներ են անցկացվում՝ ահաբեկիչների խմբեր հայտնաբերելու համար: Բանակի հրետանին օրական մի քանի անգամ կրակ է բացում կիրճերի ուղղությամբ՝ զինյալների դիրքերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ