News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Իսրայելում Թուրքիայի եւ Թուրքիայում Իսրայելի դեսպանի նշանակումը կսկսվի ընթացիկ շաբաթ, մինչ այդ կողմերը հարաբերությունների կարգավորման համաձայնագիր են ստորագրել, հայտնում է Ֆրանս Պրեսը: 

«Այս շաբաթ մենք կսկսենք դեսպանների նշանակման գործընթացը», — հայտնել է Թուրքիայի նախագահ Իբրահիմ Կալինը` Անկարայում ելույթ ունենալով լրագրողների առաջ: Ավելի վաղ հաղորդվել էր, որ երկու երկրներում դեսպանատներն իրենց աշխատանքը կվերսկսեն «մոտ ժամանակներս»:

Նախօրեին Իսրայելի եւ Թուրքիայի կառավարության ղեկավարները հայտնել էին վեց տարվա փոխադարձ օտարացումից հետո հարաբերությունների կարգավորման պայմանավորվածության ձեռքբերման մասին: Համաձայնագրերի ստորագրման պաշտոնական արարողությունները տեղի են ունեցել երեքշաբթի:  Գործարքը ենթադրում է   դեսպանների վերադարձ Թել Ավիվ եւ Անկարա, համատեղ աշխատանք Գազայի հատվածում մարդասիրական իրավիճակի կարգավորման ուղղությամբ, ինչպես նաեւ գազային ոլորտում համագործակցության հաստատում:  

Թուրքիան եւ Իսրայելն անցյալում ռազմավարական գործընկերներ էին, բայց իրարից հեռացել էին թուրքական արտաքին  քաղաքականության վերաուղղորդման հետեւանքով` եվրոպական ինտեգրացիայից դեպի արաբամահմեդական աշխարհում դիրքերի ամրապնդում: Փոխադարձ սառեցման գագաթնակետ էր դարձել 2010-ին իսրայելական «կոմանդոսների» կողմից այն նավերի գրավումը, որոնք ընթանում էին ի հեճուկս Գազայի հատվածի շրջափակման, եւ նավարկության մասնակից ինը թուրքի մահը: Անկարան հարաբերությունների կարգավորման համար Իսրայելից պահանջում էր ներողություն  միջադեպի համար, զոհված թուրք քաղաքացիների ընտանիքներին փոխհատուցման վճարում, ինչպես նաեւ Գազայի հատվածի ապաշրջափակում:  

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողան. Թուրքիան կարեւորում է Իսրայելի հետ երկխոսության վերսկսումը
Թուրք առաջնորդն իսլամաֆոբիան նույնացրել է հակասեմիտիզմի հետ՝ նշելով, որ այդ երկու երեւույթներն էլ հանցագործություն են մարդկության դեմ...
Էրդողանը կոչ է արել «վերջ դնել» Արեւելյան Երուսաղեմում Իսրայելի քաղաքականությանը
«Մենք պետք է վերջ դնենք ապօրինի բնակավայրերի, ավերածությունների, բռնի տեղահանումների, բռնագրավման եւ տարհանման ․․․
Նեթանյահուն ու Էրդողանը «հաճոյախոսություններով» են փոխանակվել. Թուրքիան՝ «մռայլ բռնապետություն» եւ «ֆաշիստական Իսրայել»
Իսրայելի ազգային բնույթի մասին օրենքի վրա Էրդողանի հարձակումները միայն զարդարում են փաստաթուղթը…
Սաուդյան Արաբիան, Հորդանանը եւ Պաղեստինը Իսրայելին նախազգուշացրել են Թուրքիայի ակտիվացման մասին. Haaretz
«Էրդողանը փորձում է մոբիլիզացնել Երուսաղեմի խնդիրը` իր իմիջը արաբական եւ իսլամական աշխարհում բարձրացնելու եւ իրեն որպես Իսրայելին...
Թուրքիայի դեսպանին ստուգել են Իսրայելի ԱԳՆ շենքի մուտքի մոտ
Մենք չափազանց վիրավորված են այդ դրվագից եւ թույլ չենք տա, որ մեր երկրի դեսպանին նվաստացնեն․․․
Իսրայելի դեսպանին նվաստացրել են Ստամբուլի օդանավակայանից մեկնելիս
Չնայած դիվանագիտական անձեռնմխելիությանը՝ դեսպանին խուզարկել են եւ ստիպել...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ