News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը անդրադարձել է խոցված օդանավի հետ կապված  ՌԴ–ին փոխհատուցում տալու թեմային։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակը հայտարարել է, թե Ռուսաստանին փոխհատուցում տալու հետ կապված որոշումը կքննարկվի ըստ սպանված օդաչուի ընտանիքի ներկայացրած պահանջների։

«Վաղը Թուրքիայի եւ ՌԴ նախագահները հեռախոսազրույց են ունենալու։  Տարածաշրջանի խնդիրները լուծելու համար պետք է աշխատանքներ կատարվեն։ Նախագահ Էրդողանը պարոն Պուտինին իր ափսոսանքն է հայտնել, իսկ օդաչուի ընտանիքին ցավակցել։ Մենք պատրաստ ենք օդաչուի ընտանիքի ցավը մեղմելու համար անհրաժեշտ քայլեր անել»,–ասել է Իբրահիմ Քալընը։

Նշենք, որ Թուրքիայի վարչապետը մեկ օրում իրարամերժ հայտարարություն է արել։ Նա նախ ասել էր, որ պատրաստ են փոխհատուցել ՌԴ–ին, սակայն ժամեր անց պնդել էր, թե խոսք չի կարող լինել փոխհատուցման մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության գործով 8 հոգու ցմահ ազատազրկում է պահանջել դատախազը
Անկարայում 2016–ի..
Անկարայում սկսվել է Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովի սպանության գործով առաջին լսումները
Մեղադրող կողմը դեպքը բնորոշել է որպես «Թուրքիայի եւ ՌԴ հարաբերությունների դեմ ուղղված սադրիչ ակցիա»...
Թուրքիայում ՌԴ դեսպան Կառլովի սպանության գործով դատական նիստը կսկսվի 2019-ի հունվարի 8-ից
Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ հարձակումը կազմակերպել է Գյուլենի կազմակերպության (FETO) կողմից, որին Անկարան մեղադրում է 2016 թ. հուլիսին հեղաշրջման փորձ կատարելու մեջ...
Թուրքիայում դեսպան Կարլովի սպանության գործը դատարան է ուղարկվել
Մեղադրական եզրակացությունում շեշտվում է, որ դիվանագետի սպանությունը սադրանք է եղել ուղղված թուրք–ռուսական հարաբերությունների վատթարացմանը...
Թուրքական դատախազությունը ռուս դեսպանի սպանության գործով գլխավոր կասկածյալ է հայտարարել Ֆեթուլլահ Գյուլենին
Սպանության գործով կալանավորված են 7 հոգի, այդ թվում 3 ոստիկան...
Ռուսներին հաջողվել է վերականգնել Անկարայում ՌԴ դեսպանին սպանողի ջնջված նամակագրությունը
Ենթադրություն կա, որ Մեւլութ Ալթընթաշը դեսպանին սպանելուց հետո...
Ամենաշատ