News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Կրեմլի կայքում հստակեցրել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակից մեջբերումը: Անգլերեն թարգմանությունում նախ օգտագործվել է «I apologise to them» արտահայտությունը: Իսկ հիմա այն փոխել են «Excuse us»-ի: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով, դա թարգմանության հստակեցում է:

Ըստ ՌԲԿ-ի, տարբերակում, որը պահպանվել է Google-ի հիշողությունում, այն ձեւակերպված է այսպես. «I once again express my sympathy and profound condolences to the family of the Russian pilot who was killed and I apologise to them»:

Հիմա Կրեմլի կայքում հրապարակվել է այս տարբերակը. «I once again express my sympathy and profound condolences to the family of the Russian pilot who was killed and I am saying: «Excuse us»:

Ռուսերեն տարբերակում թարգմանության տարբերություն չկա: Դմիտրի Պեսկովի խոսքով, Էրդողանի նամակի ռուսերեն թարգմանությունը համապատասխանում է թուրքերեն տարբերակին: «[«Ներողություն» բառը] հարյուր տոկոսով համապատասխանում է թուրքերեն տարբերակին»,- ասել է նա:

Անգլերենի Քեմբրիջյան բառարանի համաձայն, «excuse» բառն ասելիս խոսողը ներողություն է խնդրում այն բանի համար, որը կատարել է սխալմամբ՝ առանց վնաս հասցնելու մտադրության, մինչդեռ «apologize»-ն ափսոսանք է արտահայտում գիտակցաբար կատարված գործողության համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության գործով 8 հոգու ցմահ ազատազրկում է պահանջել դատախազը
Անկարայում 2016–ի..
Անկարայում սկսվել է Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովի սպանության գործով առաջին լսումները
Մեղադրող կողմը դեպքը բնորոշել է որպես «Թուրքիայի եւ ՌԴ հարաբերությունների դեմ ուղղված սադրիչ ակցիա»...
Թուրքիայում ՌԴ դեսպան Կառլովի սպանության գործով դատական նիստը կսկսվի 2019-ի հունվարի 8-ից
Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ հարձակումը կազմակերպել է Գյուլենի կազմակերպության (FETO) կողմից, որին Անկարան մեղադրում է 2016 թ. հուլիսին հեղաշրջման փորձ կատարելու մեջ...
Թուրքիայում դեսպան Կարլովի սպանության գործը դատարան է ուղարկվել
Մեղադրական եզրակացությունում շեշտվում է, որ դիվանագետի սպանությունը սադրանք է եղել ուղղված թուրք–ռուսական հարաբերությունների վատթարացմանը...
Թուրքական դատախազությունը ռուս դեսպանի սպանության գործով գլխավոր կասկածյալ է հայտարարել Ֆեթուլլահ Գյուլենին
Սպանության գործով կալանավորված են 7 հոգի, այդ թվում 3 ոստիկան...
Ռուսներին հաջողվել է վերականգնել Անկարայում ՌԴ դեսպանին սպանողի ջնջված նամակագրությունը
Ենթադրություն կա, որ Մեւլութ Ալթընթաշը դեսպանին սպանելուց հետո...
Ամենաշատ