News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ մանրածախ առեւտրաշրջանառության ոլորտում 2016-ին արդեն նկատվում է կայունություն: Այս մասին, այսօր՝ հունիսի 29-ին, լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը:

Նրա խոսքով, նույն ֆենոմենը, որ առկա էր 2015 թվականին, երբ մենք ունեինք տնտեսական աճ՝ սպառման անկման պայմաններում, առկա է նաեւ ԵՏՄ-ում: «Դա բացատրվում է տարածաշրջանային, ինչպես նաեւ համաշխարհային շուկայի կառուցվածքային գործոններով: Մասնավրոապես նավթի գների փոփոխություններով, փոխարժեքի անկմամբ եւ մնացած գործոններով պայմանավորված, սպառման մակարդակը բոլոր երկրներում ունի շոկ եւ այդ շոկը տարիների ընթացքում է միայն մարում, որովհետեւ դա բավական լուրջ է: Բնականաբար, երբ դուք ունեք սպառման նվազում, դա որոշակիորեն անդրադարձել է ընդհանուր տնտեսական սպառման վրա, սակայն արդեն առկա են կայունացման միտումներ»,-ասել է նա:

Գաբրիելյանը նշել է, որ եթե 2016-ի սկզբին մանրածախ առեւտրաշրջանառության ոլորտում ունեինք անկում՝ շուրջ 97 տոկոս նախորդ տարվա համեմատ, ապա այս պահին 5 ամսվա կտրվածքով այդ ցուցանիշը 99,9 տոկոս է: «Դա արդյունք է նրա, որ արդեն առաջիկա ամիսներին մանրածախ առեւտրաշրջանառությունում սպառումը անցած տարվա համեմատ վերականգնման միտում ունի եւ 2016-ի մայիսին նախորդ տարվա նկատմամբ 101 տոկոս էր: Դա նշանակում է, որ մենք կամաց-կամաց կարգավորվում ենք եւ արդեն այդ տատանումների չափը սկսում է նվազել»,-ընդգծել է փոխվարչապետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
Ամենաշատ