News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ռուսաստանն ու Թուրքիան կվերականգնեն իրենց փոխգործակցությունը սիրիական ճգնաժամի կարգավորման ճանապարհների որոնման գործում: Այս մասին հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Մենք մինչեւ վերջերս Թուրքիայի հետ շատ սերտ կապեր ունեինք սիրիական կարգավորման հարցով: Հետո դրանք ընդհատվել են հասկանալի պատճառներով: Հիմա, երբ Թուրքիայի նախագահը ներողություն է խնդրել Ռուսաստանի նախագահից, երբ նրանք այսօր հեռախոսով քննարկել են մեր հարաբերությունների կարգավորումը, ինձ թվում է մենք մեր թուրք գործընկերների հետ կվերականգնենք փոխգործակցությունը սիրիական կարգավորման ճանապարհների որոնման ուղղությամբ»,- ասել է Լավրովը ֆրանսիացի գործընկեր Ժան Մարկ Էյրոյի հետ բանակցություններից հետո մամուլի ասուլիսի ժամանակ:

«Թուրքիայից, ինչպես գիտեք, շատ բան է կախված, ու ՄԱԿ-ի որոշման մեջ ամրագրված է կոչ բոլոր երկրներին՝ օգնել տարածաշրջանային տերություններին, թույլ չտալ իրենց տարածքի օգտագործումը ահաբեկիչների ու նրանց կողմից, ովքեր աջակցում են Սիրիայում, Իրաքում ու այլ վայրերում գործող ահաբեկիչներին»,- հավելել է նա:

Հունիսի 29-ին կայացել է Պուտինի ու Էրդողանի հեռախոսազրույցը: Թուրքիան վստահեցրել է, որ կանի այն ամենն ինչ իրենից է կախված իր տարածքում ռուսաաստանցիների անվտանգությունն ապահովելու համար: Պուտինը հանձնարարել է կառավարությանը չեղարկել Թուրքիայի նկատմամբ վարչական սահմանափակումները զբոսաշրջության ոլորտում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ