News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Վրաստանը Եվրոպական Միության հետ համաձայնագիր է կնքել եւ այժմ Եվրոպայի հետ հարաբերությունների նոր փուլ է սկսվել. Եվրոպայի հետ ինտեգրացիան այն է, ինչին ձգտում է Վրաստանը:  Այդ մասին հուլիսի 1-ին ԵԽԽՎ-ի Խորհրդարանական Վեհաժողովի 25-րդ լիագումար նիստի բացմանը հայտնել է Վրաստանի վարչապետ Գեորգի Քվիրիկաշվիլին, հայտնում է NEWS.am-ի թղթակիցը Թբիլիսիից:

Նրա խոսքով, այսօր, երբ ամբողջ աշխարհը բախվում է հսկայական խնդիրների, ԵԱՀԿ-ն պետք է ուժեղ լինի եւ ի վիճակի լուծելու բոլոր խնդիրները, որոնք ի հայտ են գալիս Եվրոպայում: «Գերմանիան այսօր շատ կարեւոր դեր է խաղում աշխարհի անվտանգության գործում: Հաշվի առնելով մեր տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները, մենք տեսնում ենք, որ խախտվում են Հելսինկիի եզրափակիչ ակտի սկզբունքները: Ռազմական ուժի կիրառությունը պարադոքսալ է մեր ժամանակների համար, իսկ ԵԱՀԿ-ի առաքելությունն այստեղ բացառիկ կարեւորություն ունի», - ընդգծել է Գեորգի Քվիրիկաշվիլին:

Վրաստանը, շարունակել է նա, շատ բան է անում, որպեսզի ղեկավարությունը ազատական լինի եւ Եվրոպայից աջակցություն ստանա: «ՆԱՏՕ-ի հետ մեր ինտեգրացիան ուղղված չէ ինչ-որ մեկի դեմ: Մենք ձգտում ենք ապահովել Վրաստանի պաշտպանությունը: Մենք երջանիկ ենք, որ դուք հայտարարում եք. Վրաստանը ճիշտ ուղու վրա է: Մենք ձգտում ենք նրան, որ ընտրություններն արդար լինեն: Մենք կանցնենք այս քննությունը եւ կպաշտպանենք մեր պատիվը», -ամփոփել է Վրաստանի վարչապետը:   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շվեդիան զորք կուղարկի Լատվիա՝ Բալթյան երկրներում ՆԱՏՕ-ի ուժերի տեղակայման շրջանակում
Շվեդիան ՆԱՏՕ-ին միացել է նախորդ ամիս՝ դառնալով դաշինքի 32-րդ անդամը...
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը թռել է գերմանական Eurofighter կործանիչով
Անհամբեր սպասում եմ Eurofighter կործանիչով թռչելուն...
Միջուկային զենքի տեղակայման գոտին ընդլայնելու մտադրություն չունենք. ՆԱՏՕ-ի ղեկավար
ՆԱՏՕ-ի որևէ երկրում ավելի շատ միջուկային զենք տեղակայելու ծրագիր չկա...
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Խոսքը կենտրոնի կառուցվածքի վերջնական հաստատման, ֆինանսական ծախսերի նախագծի, մարդկային ռեսուրսների ներգրավման մասին է...
Թուրքիան ՆԱՏՕ-ում. դաշինքի անկանխատեսելի թիվ 2-ը
Այն փաստը, որ Թուրքիան Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ է պահպանում...
Խավիեր Կոլոմինա. ՆԱՏՕ-ն ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանի սահմանազատման մասին համաձայնագիրը
Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը․․․
Ամենաշատ