News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Դաշտային առաքելությունը, որը պետք է մոնիտորինգ անցկացնի ազատագրված տարածքներում, մտնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի մեջ, համանախագահներին ուղեկցում են փախստականների հարցերով ՄԱԿ-ի երկու հանձնակատարներ, որպեսզի իրավիճակին ծանոթանան տեղում։ Այս մասին խորհրդարանում հայտարարեց Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։

Նրա խոսքով, շնորհիվ այս առաքելության՝ համանախագահները հնարավորություն կունենան ծանոթանալ այդ տարածքներում առկա իրավիճակին։ Նախարարը նաեւ ընդգծեց, որ կան Ադրբեջանից տեղահանված հազարավոր հայ փախստականներ, ովքեր շատ խնդիրներ ունեն, սակայն նրանց վերադարձի հարցը իրենց նախկին բնակավայրեր հնարավոր է միայն անվտանգության երաշխիքներ տրամադրելուց հետո։

Մեկնաբանելով ադրբեջանական լրատվամիջոցների տարածած այն տեղեկությունը, թե դեկտեմբերի 3-ին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 65-րդ նստաշրջանում կրկին բարձրացվելու է «Ադրբեջանի օկուպացված տարածքների մասին» բանաձեւը, Նալբանդյանն ընդգծեց. «Դա Ադրբեջանի իրավունքն է, այդ բանաձեւը միայն հետաձգվել էր»։

Նշենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի դաշտային առաքելությունը Ադրբեջանում եղել է հոկտեմբերի 4-5-ը, հոկտեմբերի 6-ին համանախագահները ժամանել են Հայաստան, ուր կհանդիպեն ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, իսկ հետո կմեկնեն Ստեփանակերտ եւ ազատագրված տարածքներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ