News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Թուրքիայում հանգստացող հայ զբոսաշրջիկների թիվն անցած տարվա համեմատ նվազել է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում  ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը՝ նշելով, որ Թուրքիա այցելությունների նվազումը հիմնականում կապված է վերջին շրջանում այնտեղ հաճախ տեղի ունեցող ահաբեկչական գործողությունների հետ.

«Հայաստանից Թուրքիա այցելություններն էապես նվազել են, կան շատ հետաքրքիր այլընտրանքներ, հիմա քաղաքացիներն այդ ուղղություններով են գնում: Շատ երկրներից են սկսել Թուրքիա չգնալ, ոչ միայն Հայաստանից, որովհետեւ  վերջին ժամանակաշրջանում այնտեղ շատ են լինում ահաբեկչական գործողություններ եւ դեպի Թուրքիա զբոսաշրջային այցելությունները  տարբեր երկրներից, այդ  թվում նաեւ Հայստանից նվազել են»:

Հարցին՝ կա՞ն հստակ տվյալներ, թե այս տարի անցած տարվա համեմատ որքանով է Թուրքիայում հանգստացող հայ զբոսաշրջիկների թիվը նվազել, Մեխակ Ապրեսյանը պատասխանեց, որ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պարտականությունների մեջ չի մտնում ըստ երկրների անել արտագնա զբոսաշրջության հաշվառում. «Բայց փորձագիտական  գնահատականներով, քննարկումների արդյունքում, երեւում է, որ դեպի Թուրքիա այցելությունները տարեցտարի նվազում են»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վենետիկը սկսել է զբոսաշրջիկներից քաղաք մեկօրյա այցի համար գումար գանձել
Վճարովի տոմս չունենալը սպառնում է 50 եվրո տուգանքով...
Պահպանելով ու ներկայացնելով հայկականը․ կայացավ One Way Tour–ի Tourism&more կոնֆերանսը
Ի՞նչ դեր կարող են ունենալ զբոսաշրջային ընկերությունները հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության գործում...
Մարտին Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ. դա 5700-ով պակաս է 2023-ի մարտի համեմատ
2024 թ․ մարտ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Սիսիան Պօղոսեանը վերանշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով...
ՀՀ-ն ու Չինաստանն ամրապնդել են համագործակցությունը կրթության, մշակույթի, գիտության և զբոսաշրջության ոլորտներում. դեսպան
Պարոն Ֆանգ Յոնգը նաև ընդգծել է Հայաստան-Չինաստան բարեկամության ընկերության դերն այդ կապերի...
Հայաստանը մի շարք երկրների համար կդառնա զբոսաշրջային նոր ուղղություն. Նոր ծրագիր է մեկնարկում
Հրավիրել և ֆինանսավորել ենք, որպեսզի տուրիստական երկրների ներկայացուցիչները Բալթյան երկրներից գան Հայաստան ինֆոտուրի, որպեսզի...
Ամենաշատ