News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Անցած տարի հուլիսի 5-ին ավարտվեց «Էլեկտրիկ Երեւանի» «էպոխան». կեսօրին բացվեց Բաղրամյան պողոտան, որը մոտ երկու շաբաթ փակել էին երիտասարդները` պահանջելով չեղյալ հայտարարել էլեկտրաէներգիայի թանկացման որոշումը։ Թեեւ պահանջն ամբողջությամբ չկատարվեց, բայց անկախ Հայաստանի պատմության մեջ այդ շարժումն ամրագրվեց որպես երիտասարդ սերնդի պայքարի նոր ձեռագիր։ Բաղրամյանական օրերի շունչն արտացոլող խորհրդանշական լուսանկարները հայտնվեցին միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների լավագույն շարքերում։ Լուսանկարների հերոսները NEWS.am-ի հետ զրույցում մեկ տարի անց վերհիշել են երանելի օրերը, ստացված ու չստացված դրվագները:

Կարո Ղուկասյանը այն հայտնի լուսանկարի հերոսն է, որ միջնամատով է պատասխանում պայքարը ջլատել փորձող իշխանական ջրցանի ուժգին հարվածներին։ Միջնամատ ցույց տվող  երիտասարդի լուսանկարը հայտնվեց հեղինակավոր լրատվամիջոցի՝ «Ռոյթերսի» հրապարակած լավագույն լուսանկարների շարքում:

Կարոն, բացի պայքարի խորհրդանշական կերպարը դառնալուց, բաղրամյանական օրերից կյանքի լուրջ դասեր է քաղել, համոզվել՝ մեր երկրում բոլոր փոփոխությունները կախված են միայն ու միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացու պայքարից։

«Շատ պատահական տեսա, որ նկարի հերոսը ես եմ, ոստիկանությունից դուրս գալուց հետո տեսա, զարմացա, հաճելի էր։ Այդ ժեստը գիտակցաբար ցույց տվեցի, դա էր մեր պատասխանը, ինչպես նաեւ այն կարգախոսը՝ «որքան  ջրեք, կաճենք», այդպես էլ եղավ»։

Կարոն ասում է՝ պետք չէ ապրել հուշերով ու այսպես ասած՝ «մնալ բաղրամյանական տպավորությունների տակ», պետք է շարունակել պայքարել։

«Չնայած մենք մեր նպատակին կիսով չափ հասանք եւ այդպես էլ չեղյալ չհայտարարվեց որոշումը, որոշ չափով նվազեց էլէներգիայի սակագինը, բայց ես շատ բան հասկացա, կոտրվեցին կարծրատիպեր։ Այն մարդիկ, որ ասում էին՝ բան չի փոխվի, եկան միացան մեզ։ Այդ մարդկանց մոտ կոտրվեց կարծրատիպը, որ բան չի փոխվելու․․․ Հազարավոր երիտասարդներ հավաքվեցին ու հասկացան, որ ամեն մեկը պոտենցիալ իրավիճակ փոխող է,  ամեն ինչ կախված է ինձնից, քեզնից, բոլորից, Հայաստանի Հանրապետության քաղաքացուց»,-ասաց նա:

«էլեկտրիկ Երեւանի» լուսավոր օրերից մի դրվագ էլ անմահացել է Հելենա Մելքոնյանի եւ իր ընկերոջ «կատարմամբ»։ Պայքարի հենց առաջին օրը, երբ մի կողմից  շիկացած մթնոլորտում կախված էր ոստիկանական մահակների սպառնալիքը, մյուս կողմից աննահանջ երիտասարդությունը, սիրելիները «պայթյունավտանգ» պահին միմյանց գտնելիս՝ գրկախառնվել ու համբուրվել են։ Այս վայրկյանը արձանագրվեց ու դարձավ բաղրամյանական օրերի խորհրդանիշը, որտեղ սերը, համբույրն ու անգամ ամուսնությունը դարձել էին առօրյա։ Համբուրվող զույգն արդեն ամուսնացել է։

«Իմ նկարը, որը սենտիմենտալ պատմություն դարձավ, ոչ մի յուրահատուկ բան չկար դրա մեջ... այդ թեժ պահին, որ եկել, նստել, փակել էինք պողոտան, հենց ընկերս ինձ գտավ, ողջագուրվեցինք, գրկախառնվեցինք  ու երեւի  տեսախցիկը ֆիքսեց ու դարձավ պատմություն»:

Հելենան «Էլեկտրիկ Երեւանի» մասին եւ լավն է ասում, եւ վատը․ «Մի մասի սպասելիքները քեֆ-ուրախությունն էր, այդ մասը բավարարված էր, իսկ այն մասը, որ ուներ քաղաքական պահանջ չբավարարվեց, ինչը բերեց սթրեսի․․․ Այն ինձ համար մնում է ամենաաղմկահարույց ու ամենաչստացված պայքարը, որովհետեւ այն կոտրեց մարդկանց, ես կարծում եմ՝ կոտրեց։  Իհարկե, դրական փոփոխություններ էլ եղան, առաջին անգամ էր, որ էդ քանակությամբ երիտասարդներ հավաքվեցին: Լավ  սկսվեց, սկզբի օրերին բոլորս ցնցված էինք, որ այդքան կազմակերպված հավաք կարող էր լինել,  թե որ պահից եղավ բեկումը եւ ինչ խանգարեց մեզ, չգիտեմ․․․»։

Լուսանկարի հերոսուհին կարծում է, որ «Էլեկտրիկ Երեւանը» լավ օրինակ է, թե ինչպես  պետք է սկսել․ «Այն  լավ սկզբի կատարյալ օրինակ է»,-եզրակացնում է Հելենան։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վատ որոշում է, եղել է թերի քննություն». դատարանը մերժել է «Սարի թաղի»-ի գործը կասեցնելու դեմ լրագրողների բողոքը
Երկու լրագրողների գործն ուղարկվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտե, մեկինը ՝ Եվրոպական դատարան...
Այսօր լրանում է «Էլեկտրիկ Երևան» շարժումը ուժով ճնշելու երկրորդ տարին. ՀԿ-ները անաչառ վերաբերմունք են պահանջում
Եթե 2015 թվականի հունիսի 23-ի դեպքերը պատշաճ քննվեին եւ բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեին, լրագրողների նկատմամբ ոստիկանների դաժան վերաբերմունքը մեկ տարի անց հնարավոր է՝ չկրկնվեր...
«Էլեկտրիկ Երեւանի» մասնակիցը քրգործը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել
2015 թ. հուլիսի 6-ին բողոքի վայրից բռնությամբ բերման ենթարկվելու եւ դրա հետեւանքով վնասվածքներ ստանալու վերաբերյալ...
«Էլեկտրիկ Երեւան»-ի գործ. դատավորը նախկին քննիչ Արշակ Վարդանյանն է լինելու
Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում ոստիկանության 4 աշխատակից կա…
«Էլեկտրիկ Երեւանի» դեպքերով մեղադրանք է առաջադրվել եւս երկու ոստիկանների
Մեղադրանք է առաջադրվել ոստիկանության եւս երկու ծառայողների՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար...
Մեղադրանք է առաջադրվել երկու ոստիկանների՝ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար
Լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու համար...
Ամենաշատ