News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Հանրապետության տարածքում այսօր՝ հուլիսի 12-ին, ժամը 14:14-ին  երկրաշարժ է գրանցվել Հայաստան-Վրաստան սահմանային գոտում: Էպեկենտրոնը գտնվել է Վրաստանի տարածքում:

Լոռիում NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ երկրաշարժը բավական ուժեղ զգացվել է Վանաձորում, Ստեփանավանում եւ հարակից գյուղերում:

Գյումրիի մեր թղթակիցը հաղորդում է, որ ցնցումը զգացել են նաեւ Շիրակի մարզում:

Երկրաշարժը զգացվել է նաեւ Հրազդանում, Երեւանում։

ԱԻՆ լրատվական ծառայությունից հաստատեցին, որ երկրաշարժ է եղել, սակայն ցնցման ուժգնության մասին մանրամասներ կհաղորդեն ավելի ուշ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ